Պատահական չէ, որ այսօր երեք նախագահներն էլ միաբանված ոտքի են ելել, եւ ամեն առիթով փնովում են Նիկոլին, մինչեւ անգամ հոգեկան հիվանդ անվանում: Ասեմ, թե ինչու … Արամ Եիլանյան

Արամ Դիլանյանն իր էջում գրել է. Սկզբում բոլորն էլ ոգեւորվում են հեղափոխական ռոմանտիզմով, սակայն քիչ անց ոմանք գիտակցում են, որ եթե հեղափոխությունը շարունակվի, ուրեմն բազում մութ գործեր կբացահայտվեն, որտեղ իրենք ունեցել են իրենց մասնակցությունը, բացի այդ՝ կզրկվեն իրենց շահույթից։ Այդ մութ գործերն են տնտեսության

ա նկումը, պետական ունեցվածքի յուրացումը, ապօրինի բանտարկությունները, չբացահայտված սպանությունները եւ ուրիշ անօրինություններ։
Եւ որ այդ ամենը չբացահայտվի, գլուխ է բարձրացնում շահագրգռված կողմը, իսկ դա տական համակարգը պարզապես խույս է տալիս այս ամենից ու հրաժարվում աջակցել իշխանություններին, թեեւ

դա տարանը եւս իշխանության մաս է կազմում։ Երեւի այդպիսի դեպքում՝ դա տարանների համար դա օրինաչափ է։ Իսկ ՀՀ-ի համար առկա է նաեւ ծաղրուծանակի վերածված արտաքին քաղաքականությունը, գերտերությունների առջեւ ստանձնած ապազգային պարտավորությունները եւ պետական մեծ պարտքը։ Ու ինչո՞ւ ենք զարմանում, երբ այսօր դրսից ինչ-որ նորանոր տարածքային

պահանջներ են ներկայացնում ՀՀ-ին կամ փակում վարչապետի մուտքն ինչ-որ երկրամաս։ Նշանակում է, որ այդ երկրամասը արդեն գտնվում է ինչ-որ գերտերության հետաքրքրությունների բնագավառում կամ էլ խոստացել են օտարին, ինչպես եւ Արցախի դեպքում՝ միայն պատ երազմից հետո ժողովուրդն իմացավ, որ այն շուտվանից էին հանձնել, եւ պակաս էր մնացել միայն ար յունահեղությունը։ Եթե

ամեն ինչ ՀՀ-ում օրինավոր լիներ, ապա այսքան թանկարժեք առանձնատներ ու մեքենաներ չէին հայտնվի այս աղքատ երկրում, եւ դրսի բանկերում մեր քաղաքացիները փողեր չէին կուտակի, որն անգամ շատ զարգացած երկներների համար է համարվում շռայլություն։ Այսօր էլ մեր երկրի բնակիչների մի մասը երթեւեկում են աշխարհով մեկ, ապրում թանկանոց հյուրանոցներում եւ սնվում

դրանց ռեստորաններում, երբ ժողովուրդը հացի և ջրի վրա է մնացել։ Նշանակում է՝ ինչ-որ բան արդեն ծախել են կամ գոնե խոստացել են։ Պատահական չէ, որ այսօր երեք նախագահներն էլ միաբանված ոտքի են ելել, որոնց միացել են նաեւ մեր Եկեղեցու որոշ ծառայողներ, ու ամեն առիթով փնովում են Նիկոլին, մինչեւ նույնիսկ հոգեկան հիվանդ անվանում, քանի որ, ըստ նրանց, միայն խենթը

դուրս կգա տարիներ անընդմեջ արմատավորված, ենթամշակույթի վերածված ու պետական կառույցների հետ սերտաճած հանցագործ աշխարհի դեմ, որն իր արտաքին կապերով միահյուսված է նմանօրինակ այլ երկրների հան ցագործ ցանցերի հետ, եւ այժմ մեր հեղափոխությունն ուրիշ երկրների համար եւս խնդիր է հարուցում։ Դա է պատճառը, որ 1-ին նախագահը

հայտարարեց, որ լրջանալու ժամանակն է։ Այսինքն՝ ի՞նչ պետք է անի Նիկոլը, որ լուրջ երեւա։ Երեւի պիտի երկրի բարեկեցության հարցը մի կողմ թողնի, փոխարենը՝ ստանա ընդհանուր թա լանից իր հասանելիք բաժինը, ուրիշներին եւս թույլ տա թա լանել, մոռանա այն ամեն ինչը, ինչ խոստացել է ժողովրդին, խեղճերի աչքերին թոզ փչի, ու երգի

քաջ Նազարի երգը. «Թագավոր լինելուց լավ բան, Կեր խմի քեֆ արա Նազար ջան, Աշխարհը խալի է ոտիդ տակ»։ Հեղափոխությունը մեկ օրվա մեջ չի արվում, դա հարատեւ ընթացք է, ինչպես եւ առաջադեմ երկրները մեկ օրվա մեջ չեն բարգավաճել։ Որ երկրի պետականությունը կայանա, անհրաժեշտ է, որ ամենքս փոխվենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *