Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի այս օրերին, թերևս, իրեն նախագահ է զգում։ Քոչարյանը մարզերում խալաթը հագած տարբեր գործարաններ է մտնում, ծանոթանում պայմաններին, տարբեր խոստումներ տալիս և հայտարարում, որ իր վերադառնալու դեպքում տնտեսությունը կրկին զարգանալու է ու իր կառավարման տարիների նման երկնիշ տնտեսական աճ է ապահովելու։ Ասել է թե՝
ՀՀ-ն դարձնելու է «կովկասյան վագր»։ «Մենք կարող ենք կրկնել դա: Դրա համար մենք ունենք համապատասխան փորձ ու կադրային ռեսուրս»,-հայտարարել է Քոչարյանը։ Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը մեզ հետ զրույցի ընթացքում նկատեց, որ Քոչարյանի այցերը գործարաններ, գործարարների հետ հանդիպումների ժամանակ նա հստակ մեսիջ է հղ ում, որ իր գալով վերադարձ է
լինելու նախկինին, երբ բիզնեսով զբաղվում էին միմիայն իր ընտանիքի անդամները, մտերիմները և ընկերները, ու ով այս փուլում իրեն հավատարմության երդում տա՝ կշարունակի բիզնեսով զբաղվել. «Սակայն ժողովուրդը իր քվեով պետք է ոչ ասի հանցագործին աջակցող բոլոր գործարարերին, քանի որ նրանք իր փայի մեջ են եղել, միասին կերել են մեր ժողովրդի ազգային հարստությունը ու հիմա ուզում են պաշտպանել Քոչարյանին։ Բայց
չպետք է թույլ տալ դա։ Նրանց տեղը բանտերում, ճա ղավանդակի հետևում է։ Այժմ ինքը գնում է այն գործարաններ, որտեղ փայեր ունի»,- ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայումս տնտեսության մասին արված հայտարարություններից ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում։ «Տնտեսության քայ քայումը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից ռազմավարական
օբյեկտների սեփականաշնորհումից, «Արմենթելի» սեփականաշնորհումից, դրանք «գույք պարտիք դիմաց» տալուց։ «Դրա հետևանքով ինքը հարստացավ, իսկ ժողովուրդը՝ աղքատացավ չօգտվելով այդ տնտեսական աճի որևէ բարիքից»,- նկատեց տնտեսագետը։ Արիստակեսյանի խոսքով՝ մեծ հաշվով 44-օրյա պատ երազմը նաև սեփականության վերաբաշխում էր Պուտինի ,
Քոչարյանի, Իլհամ Ալիևի, մասամբ Սերժ Սարգսյանի միջև։ «Օրինակ Դրմբոյի հանքին ոչ ոք ձեռք չտվեց, Լեռնային Ղարաբաղի էլեկտրոկայանների սեփականատերերը շատ հագիստ վաճառեցին իրենց ունեցածը ու ոչ մեկը չքա նդվեց, Սոթքի սեփականության իրավունքը համապատասխանաբար պահպանվեց Ալիևի և Քոչարյանի միջև։ Հիմա էլ
խնդիր է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ամենևին պատահական չէ, որ այդ կոմբինատի տնօրենը դարձել է դաշինքի ցուցակի երրորդ համարը։ Պատահական չէ այդ դաշինքի «գործարարների» գործողությունները լեգիտիմ վարչապետի ու նրա սկսած քարոզարշավի դեմ»,- ասաց Արիստակեսյանը։ Արփի Հարությունյան