Քոչարյանը այսօր իրեն քծնող ոստիկանի երեսին կժպտա, բայց երբ գա իշխանության, 1-ինը հենց այդ ոստիկանին կբ անտարկի: Ինչու՞: Պատասխանը շատ պարզ է… Վահե Աղաջանյան

Վահե Աղաջանյանը գրում է. Այսօր Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենախա յտառակ իրադարձություններից մեկն է տեղի ունեցել. ոստիկանը հանել է իր համազգեստը, որի վրա փակցված էին Հայաստանի դրոշը, զինանշանը, իր

սեփական ուսադիրները, համազգեստը նե տել է մի կողմ, հագել է «Հայաստան» դաշինքի շապիկը և կոնկրետ քաղաքական ուժի առաջ հավատարմության երդում է տվել: Ցանկացած ոստիկան, ԶՈՒ սպա կամ ԱԱԾ աշխատակից ծառայում է ոչ թե ինչ-որ անձի, այլ ծառայում է պետությանը, ու նման քայլերով դուք ցույց եք տալիս, որ դուք ինքներդ ձեզ

չեք հարգում, ուր մնաց, թե հարգեք պետությունը և այն համազգեստը, այն ուսադիրները, որոնք կրում եք: Նման մի ող բերգական իրադարձություն էլ տեղի է ունեցել 2018 թվականի հեղափոխության ժամանակ, երբ ԶՈՒ խաղաղապահ զորամասի զի նծառայողները համազգեստով դուրս եկան փողոց և միացան ժողովրդին:

Երկու դեպքում էլ գործ ունենք անբա րոյականության, սպայի պատիվը ոտնահ արելու, պետության վրա թքած ունենալու հետ: Դուք ցանկանում եք բարձրանալ Ռոբերտ Քոչարյանի աչքին, բայց դուք Ռոբերտ Քոչարյանին լավ չեք ճանաչում: Ով ով,

բայց գոնե նա գիտի կադրերի հետ աշխատել: Նա այսօր իրեն քծնող ոստիկանի երեսին կժպտա, բայց երբ գա իշխանության, 1-ինը հենց այդ ոստիկանին կբ անտարկի: Ինչու՞: Պատասխանը շատ պարզ է՝ եթե ոստիկանն այսօր, դժգոհ լինելով երկրի ղեկավարից,

հրաժարվել է կատարել իր ծառայությունը, ապա նույն կերպ վաղը կհրաժարվի ծառայել Քոչարյանին, որովհետև այս քայլով նա արդեն ապացուցեց, որ ծառայում է անհատի, այլ ոչ թե պետությանը: Թե այս պարզագույն ող բերգությունը ինչու շատերը չեն հասկանում և հրճվանքով տարածում են այդ ոստիկանի «խրոխտ», «հուզիչ» ելույթը, ես չեմ հասկանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *