ԻՆՉՈ՞Ւ ՌԴ-ն ՉՆԵՐԵՑ մեր 113 մլն դոլարի պարտքը: Քոչարյանը ո՛չ նախկինում, ո՛չ այս նախընտրական գլուխգովանության օրերին չի պարզաբանել, թե ինչու… Համլետ Օծունեցի

Համլետ Օծունեցին գրում է. ԻՆՉՈ՞Ւ ՌԴ-ն ՉՆԵՐԵՑ մեր 113 մլն դոլարի պարտքը Քոչարյանը ոչ նախկինում, ոչ այս նախընտրական գլուխգովանության օրերին չի պարզաբանել, թե ինչու «ԳՈՒՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ՛» տխրահռչակ գործարքով խղճուկ 113 մլն դոլարի պատճառով ՌԴ-ին անցան ՀՀ-ին պատկանող «Մարս՛՛ գործարանը» ,,Ղ-

Տելեկոմը՛՛, Երևանի ,,Նյութաբանության՛՛, ,,Մաթեմատիկական մեքենաների՛՛ և ,,Կառավարման ավտոմատացված համակարգերի՛՛ գիտահետազոտական ինստիտուտներն ու Հրազդանի ՋԷԿ-ը: Կամ, ինչպես եղավ, որ ՀՀ էներգետիկ կարևոր օբյեկտները, օրինակ, Սևան-Հրազդան կասկադը, ԲԷՑ-ը, ատոմակայանը և այլն, այս կամ այն տեսքով անցան ՌԴ-ի վերահսկողության տակ:

Ինչպես այն ժամանակ էր խոսվում, ռուսական կողմը 113մլն-ը ոչ մեծ գումար էր համարում ու պատրաստ էր դրա վճարումը հետաձգելուն /ինչպես շատ ու շատ երկրների միլիարդներով պարտքերը/: Բայց հայկական կողմը պնդում էր գույքով վճարելու տարբերակը: Նվիրված ,,գույքի՛՛, ավելի ճիշտ՝ մեր նախկին ունեցվածքի մեծ մասն ընդգրկվեց ռուսական

,,Սիստեմա՛՛ ընկերության մեջ: Ձեզ այս անվանումը ,,ոևէ՛՛ բան հիշեցրե՞ց, այդ ժամանակվա հզոր ԱԳՆ Օսկանյանի կողմնակիցներ: Լավ, ժամանակ չկորցնենք: Դա էն ընկերությունն է, որի տնօրենների խորհրդի անդամ է Ռ.Ս.Քոչարյանը /բավականին բարձր աշխատավարձով/: Իհարկե, նա այնտեղ պատահականորեն է հայտնվել:

Մարդը թոշակի էր անցել, բայց քանի որ շատ էր երիտասարդ ու ընկեր Պուծինի ,,դռուգն՛՛ էր ու ողջ աշխարհում հայտնի հմուտ կազմակերպիչ էր, նրան ընտրեցին այդ պաշտոնում: Հետո չար լեզուներն սկսեցին անհիմն լուրեր տարածել, թե Քոչարյանի ընտանիքն այդ ընկերությունում ևս լուրջ մասնաբաժին ունի:

Իսկ թե մեր պետությանը այդքան մեծ վնաս տված գործարքից ինչ ունեցավ Ս. Ա.Սարգսյանը, որն այդ ժամանակ ՀՀ վարչապետն էր և հայ- ռուսական տնտեսական հանձնաժաղովում մեր կողմից համանախագահը, մեզ դեռևս հայտնի չէ… Եվ դրանք հիմա հայտարարում են, թե հետ են գալիս, որ ծառայեն հայրենիքին ու ժողովրդին: Ո՞վ կհավատա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *