Նիկոլին մեղադրում են «մեր հոգեւոր ու ազգային» արժեքները ոտնահ արելու մեջ, պատահաբար տեսա 2013 թ.-ի Շողակաթի մի տեսանյութ, եւ կադրերում երեւում է Նիկոլը, որտեղ…Օգտատիրոջ գրառումը

Առնո Կուռ օգտատերը գրում է. Նիկոլին մեղադրում են «մեր հոգեւոր ու ազգային» արժեքները ոտնահ արելու մեջ, ես պահտահաբար տեսա 2013 թ.-ի Շողակաթի մի տեսանյութ, որ նվիրված է լուսահոգի Տեր Կյուրեղին, եւ պատահաբար կադրերում երեւում

է Նիկոլը, փաստորեն մարդն իրեն համար սուսուփուս, երբ շատերի համար դեռ ինչ որ առումով անհայտ էր, Շենգավիթից կիրակի օրերին գնացել հասել է Ջրվեժ, որ պատարագին մասնակցի, երեւի չի էլ իմացել որ կադրում դուրս է եկել, իսկ ահա մեր «հոգեւոր ու ազգային արժեքներ»

կրող տերտերը խոսում է նրա գլուխը պարկով ծածկելու եւ կորցնելու մասին, կամ «փրկիչը», որ կյանքում չի խաչակնքվել, երեւի չի էլ իմանում առաջինը ձախ ուսին է պետք դիպչել, թե աջ… բայց միեւնույնն է նրանք բոլորը դոշ են ծեծում
«հոգեւոր եւ ազգային»

արժեքների համար, թե ինչ հոգեւոր եւ հատկապես, որ ազգի ազգային արժեքների՝ Աստված գիտի Հ.Գ. ի դեպ, բնական հարց է, քանի որ ռԸսի մոտ առաջինը աջ ուսին է… Առնո Կուռ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *