Սերժ Սարգսյանը «Հին Էրիվանում» հեղինակավոր մի լավ տղու կենաց հոտնկայս էր խմում։ Այժմ Սերժ Սարգսյանը մտել է ընտրապայ քարի մեջ, որ…գործարար Մանվել Տեր-Առաքելյան

Մեր զրուցակիցն է գործարար, «Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը։ – Պարոն Տեր-Առաքելյան, նախընտրական այս ժամանակահատվածի մեջ նախկին իշխանության ներկայացուցիչները ամենօրյա ռեժիմով խոսում են իրենց պաշտոնավարման տարիների տնտեսական երկնիշ աճի և հաջողությունների, «վագ րային թռիչքի» և շինարարական բումի մասին։ Դուք

գործարար եք, գործարարությունով եք զբաղվել նաև նախկին իշխանությունների օրոք։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս ամենի մասին։ -Այո, ես տեսել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածը, տեսել եմ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակահատվածը։ Ես եղել եմ այն գործարարը, որը, երբ 1-ին տրակտորը աշխատեց հյուսիսային պողոտայում, քա նդվեց «Հին Էրիվանը» և տեղը նորը կառուցվեց։ Հետո եկավ Սերժ

Սարգսյանն իր թայֆաբազարներով, իր քուչի լավ տղեքով և եկավ ապականեց այն ամենը, ինչ մնացել էր։ Եկավ և սկսեց խլ ել, գռ փել, չռ փել։ Ես չեմ տեսել մի ուրիշ պետություն, որտեղ հանրապետության նախագահի վարորդը միլիարդատեր լինի և գեներալի կոչում ունենա։ Նա ապականեց ամեն ինչ։ Սակայն հիմա, ներկա պահին, ես ընդհանրապես խորհուրդ կտայի, որ Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն է, Տեր-

Պետրոսյանն էլ մի կողմ քաշվեին։ Կյանքն առաջ է գնում ու պետք է թույլ տալ, որ երիտասարդներն առաջ գան։ Նիկոլի սխալն էլ իր թավիշի մեջ է։ Այժմ էլ ասում է՝ պողպատե մանդատ։ Վերջիվերջո, Նիկոլն այն մեծամասնության ղեկավարն է, որը ԱԺ-ում օրինականացրեց Երվանդ Խունդկարյանի ամբողջ գործունեությունը։ Մի անձի, որը կոռուպցիոն համակարգի կնքահայրն է, վի ժեցրել է դա տական համակարգը։ Բայց «Իմ քայլը» նրան քվե տվեց ու ուղարկեց ՍԴ։ Նույնը Արսեն Մկրտչյանի մասով, որը

դարձավ վճռաբեկ դա տարանի դա տավոր։ Դրա համար կարող եմ ասել, որ բոլորն էլ ստում են։ Ես ինքս տեսնում եմ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքին։ Մյուս ուժերը եկել են ձայներ խլելու, ձայներ փոշիացնելու համար։ Նույն Սերժ Սարգսյանը, որը եթե ամո թի մի փոքր նշույլ ունենար, կրկին ընտրապայ քարի մեջ չէր մտնի։ Նրանք 11 տարի է ընկած են իմ հետևից, ունեցվածք են խլ ում։ -Սակայն Սերժ Սարգսյանը հիմա գործող իշխանությանն է ամո թանք տալիս։ Ասում է՝ ամ ոթ ունենային՝ կսատկեին։ – Սերժ Սարգսյանի կողմից

քֆու րով խոսելուց հետո ես էլ չեմ զարմանում ոչ մի բանի վրա։ Ի՞նչ է նշանակում՝ տաս տարվա նախագահը քֆու րով խոսի եթերի մեջ ու ասի՝ մпր թելու եմ։ Եւ այսքանից հետո ժողովուրդը գնալու է ու ձայն տա այս քուչի խուժանի՞ն։ Սերժ Սարգսյանը «Հին Էրիվանում» հեղինակավոր մի լավ տղու կենաց հոտնկայս էր խմում։ Ես այդ ամենը տեսել եմ։ Հիմա նա պիտի հե՞տ գա։ Նրան ազգովի մեր ժել ենք։ Նրա հրաժարականից հետո մարդիկ խնջույք էին անում, իրար շնորհավորում էին։ Այժմ նորից նա պետք է

հետ գա՞։ Իսկ Սերժ Սարգսյանին ծնել է Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը ծնել է Սերժ Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանը իր հերթին ծ նել է ամբողջ թայֆաբազարությունը, ամբողջ խու ժաններին և խու լիգաններին։ -Այսինքն՝ կրկին իշխանության գալու ցանկությունն այդ բարքերը կրկին Հայաստանում հաստատե՞լն է։ -Այո։ Եվ այս քարոզարշավը, առանձին մասնակցելը, այս ամեն ինչը թատերականացված կրկես է։ Ես բոլորի հետ էլ ժամանակին մոտիկ եմ եղել, հաց եմ կերել նրանց

հետ և ասում եմ, որ սա կրկես է։ Սերժ Սարգսյանը մտել է ընտրապայ քարի մեջ, որ փոշիացնի Նիկոլ Փաշինյանի ձայներն ու իր խու ժան – խու լիգաններով ձայն հավաքի ու Ռոբերտ Քոչարյանին 1-ին տեղ մ ղի։ Սերժ Սարգսյանը վիժեցրել է ՀՀ-ի տնտեսությունը, թա լանել և լա փել է ամբողջ ՀՀ-ն։ Դրա համար մղ ձավանջ կլինի, եթե Սերժ Սարգսյանի բարքերը կրկին հետ գան Հայաստան։ Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը հետ եկավ, ապա Սերժ Սարգսյանը անպայմանորեն հետ կգա իր

խամաճիկներով։ Քոչարյանե արդեն հայտարարել է, որ հունիսի քսանմեկին բոլոր ազատվածները պետք է վերականգնվեն իրենց պաշտոններում։ Իսկ դա նշանակում է, որ բոլոր գռ փող-չռփողները, թա լանչիները պիտի հետ գան։ Սա է նրանց ամբողջ նպատակը։ Ուղղակի այդ ֆոնին ես Նիկոլին էլ չեմ տեսնում։ Երեք տարի առաջ ասեցինք վեթինգ, լյուստրացիա արա, նա չարեց, թե բա այդքան

դա տավոր որտեղից ճարեմ։ Ինքը դատավոր չճարեց, սակայն դատավորները շատ սիրուն սկսեցին բա մփել իր գլխին։ Ուղղակի Քոչարյանը պետք է թողնի ու պատվով հեռանա այս նախընտրական պայքարից։ Իր ընտանիքը չի խառնվել քաղաքականությանը Սերժ Սարգսյանի ոհ մակի նման։ -Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը քաղաքականությանը չի խառնվել, սակայն Հայաստանի բոլոր բիզնեսները իրենց են պատկանել ու շարունակում պատկանել։ Նրանք հանպատրաստից

միլիոնատերներ են դարձել։ Դա ինչպե՞ս է ստացվել։ -Այո, դեմ չեմ, դա էլ եմ տեսել, սակայն նրա օրոք տնտեսությունը աշխուժացել է, իսկ Սերժի օրոք միայն կլանային համակարգն է զարգացել, թայֆաբազարությունը, ուրիշ ոչ մի բան։ -Սակայն Քոչարյանի ժամանակվա տնտեսական աճը մասնագետները համարում են կեղծիքի արդյունք։ Այդ աճը անվանվում է շինարարական փուչիկ, որը հետո պш յթեց։ -Ես արդեն ասացի, որ գործարարությամբ

եմ զբաղվել թե՛ Քոչարյանի, թե՛ մյուսների ժամանակ։ Ես իմ աչքով եմ ամեն բան տեսել։ Բայց այն, ինչ տեսել եմ Սերժ Սարգսյանի օրոք, չի եղել երբեք։ Նրանք 10 տարի շարունակ ընկած են եղել իմ հետևից, բիզնես են վերցրել, ունեցվածք են խլ ել։ -Հետընտրական զարգացումներ սպասո՞ւմ եք։ -Չեմ բացառում, որ հունիսի քսանմեկին փողոց դուրս կգան և իրար կոկորդ կկր ծեն, ու դա շատ վատ

կանդրադառնա ՀՀ-ի վրա հատկապես պատերազմից հետո։ Այո, հետընտրական թոհուբոհի միջով նույպպես պետք է անցնենք։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանին կհաջողվի մի քանի խաժամ ուժ մտցնել խորհրդարան, Քոչարյանին ևս, սակայն Քոչարյանի կողքը թիմ չկա։ Նրա կողքը հավաքվել են նախկին բոլոր թա լանչիները, ոչ պրոֆեսիոնալ որոշ մարդիկ՝ խոստանալով մենակ ձայն ապահովել։ Էդ ումո՞վ է

Քոչարյանը պատրաստվում կառավարություն ձևավորել։ Թող մի հատ շուրջը նայի։ Մեկ ինքն է, մի հատ էլ Արմեն Գևորգյան։ Մնացածը կառավարման համակարգից կիլոմետրերով հեռու են։ Էնպես որ, եթե նա գա, ավելի վատ է լինելու։ -Իսկ Ամերիկայում, Լոս Անջելեսում, որտեղ Դուք հիմա բնակվում եք, ի՞նչ տրամադրություններ են։ Տեղի հայերը նախապատվությունը ո՞ր քաղաքական ուժին են տալիս։ -Չեմ կարող բոլորի անունից խոսել,

սակայն ում հետ որ շփվում եմ, Բաբաջանյան-Շիրինյան դաշինքին են հակված։ Նիկոլը շատ-շատ տեղերում բոլորիս հուսախափ արեց, ու չեմ կարծում, որ ինքը իր պոպուլյարությունը պահպանում է էստեղ։ Այստեղի մարդիկ շատ ավելի անկախ են, ոչ ոքից կա խված չեն։ Ուստի այստեղից եկող ձայները արդար են։ Այստեղ մի բան գիտեն բոլորը, որ Սերժ Սարգսյանի հետքը պիտի մաքրվի Հայաստանից։ Պիտի ձայն տալ մի նոր քաղաքական ուժի, որը մեր հայրենիքին վերելք կապահովի։ Արփի Հարությունյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *