Սյունեցու իրական տրամադրությունը հասկանալու համար հանրահավաքից ու քայլերթից դուրս, ականջի պոչով լսեցի խմբված սյունեցիների զրույցները..Ու հստակ հասկացա..Արամ Առաքելյան

Արամ Առաքելյանը գրում է. Սյունեցու իրական տրամադրությունը հասկանալու համար պետք է հանրահավաքից կամ քայլերթից դուրս, ականջի պոչով լսել խմբված սյունեցիների զրույցները..Ու հստակ հասկացա..

Երեկ ողջ օրը Սյունիքի նախընտրական գերհագեցած օդն էի շնչում։ Ակեղծ ասած, միացել էի Փաշինյանի ավտոերթին, ռոբասերժերի կողմից թմբկահարվող, իբր՝ Սյունիքում առկա հականիկոլական տրամադրությունների իրական ծավալին ծանոթանալու համար:

Սյունիքում հանրահավաքներն ու քայլերթերը ընթանում էին այնպես, ինչպես Նիկոլի բոլոր միջոցառումները՝ բազմամարդ, վանկարկումներով, ոչ մի տարբերություն մնացած մարզերի հետ՝ մի տեղ բազմամարդ ակտիվ, մի տեղ մի քիչ պասսիվ։

ԲԱՅՑ սյունեցու իրական տրամադրությունը հասկանալու համար պետք է հանրահավաքից կամ քայլերթից դուրս, ականջի պոչով լսել խմբված սյունեցիների զրույցները, բաց չթողնել ռեպլիկները, հետևել անգամ երեխաների պահվածքին՝ դրանք իրենց ընտանիքների տրամադրություններն են արտահայտում փողոցում, հետևել մարդկանց

աչքերի արտահայտությանը։ Ու հստակ հասկացա՝ Սյունիքում սիրում են Նիկոլին։ Ու հստակ հասկացա՝ Սյունիքում կա երկրում արդարություն հաստատելու հզոր հասարակական պահանջ ու այդ պահանջը ներկայացվում է Նիկոլին։ Հստակ հասկացա՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՆԻԿՈԼԸ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *