Երեք մտավորական չկա Հայաստանում, 124 հատ որտեղի՞ց հայտնվեց, Էդպես էլ գրեք՝ ովքեր Ռոբերտ Քոչարյան են ընտրում, նրանք …… Ռուբեն Հախվերդյանը՝ մտավորականների կոչի մասին

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 124 մտավորականների հայտարարությանը, զարմանքով արձագանքեց, թե Հայաստանում երեք մտավորական չկա, որտեղի՞ց 124-ը հայտնվեցին։

«Երեք մտավորական չկա Հայաստանում, 124 հատ որտեղի՞ց հայտնվեց։ Օրինակ՝ Գուրգեն Խանջյանը լավ գրող ա, սակայն մտավորական չի, որ այսօր էլ ձայնը տա Քոչարյանին։ Այս ցանկում ոչ մի մտավորական չկա։ Ովքեր որ Ռոբերտ Քոչարյան են ընտրում, նրանք հազվագյուտ կենդանիներ են։

Էդպես էլ գրեք»,- հայտարարեց Հախվերդյանը։
Նշենք, որ 124 մտավորականներ, որոնք նախկինում սովորաբար Սերժ Սարգսյանի իշխանությանն էին սատարում, այսօր հանդես են եկել Քոչարյանի «Հայաստան» դաշինքին սատարելու կոչով: Նրանց մեջ են գրողներ, երգիչներ, երաժիշտներ, կոմպոզիտորներ, ԳԱԱ ակադեմիկոսներ, ԵՊՀ

դասախոսներ, հատկապես այն ֆակուլտետների, որոնց ղեկավարների հարազատները ներգր ավված են Քոչարյանի դաշինքում։ Օրինակ՝ պատմության ամբիոնի դեկան Էդիկ Մինասյանի եղբայրը՝ Արծվիկ Մինսայանը «Հայաստան» դաշինքի ցուցակում է։ Հայտարարությանը միացել է նաև ԵՊՀ իրավաբանական ամբիոնը՝ դասախոսներով։ Ինչպես հայտնի է՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի

դեկանն է Գագիկ Ղազինյանը, որը Քոչարյանի դաշինքում ընդգրկված Արթուր Ղազինյանի հայրն է։ «Մենք՝ ներքոստորագրյալ մտավորականներս, համոզված ենք, որ այս ճակատագրական պահին Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքի համար պայ քարող նախընտրելի ուժը «Հայաստան»

դաշինքն է, ուր միավորված ազգային, պետական, քաղաքական ուժերն ու գործիչներն ունակ են առավելագույն նվիրումով կասեցնել երկրի կազմաքանդումը, ամրացնել հայոց պետականությունն ու վերականգնել մեր վիրավոր արժանապատվությունը»,- ասված է 124 մտավորականների հայտարարության մեջ։ Արփի Հարությունյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *