Հրապարակով պիտի անցնեի Լիքը մարդ կար, բայց աղմուկի միջից տղամարդու բարձր ձայն էր գալիս… Մի տղամարդ գետնին էր նստել ու լացելով գոռում էր… Կարինե Հովհաննիսյանի հուզիչ գրառումը

Կարինե Հարությունյանը գրում է. Այսօր հրապարակում հանրահավաք էր։ Պիտի անցնեի մարդկանց միջով տուն հասնելու համար։ Մարդիկ էին կանգնած 4 կողմս, նստել էին ուր պատահի. ոստիկաններ էլ կային շատ…

Հրադադարի օրն էր. գիշերվա կեսին գրասենյակ էի վազում, տաքսու վարորդն էլ մեքենան մի տեղ կանգնեցրել, հետևիցս գալիս էր՝ ասելով, թե “երեխա ես, բան ասող չլինի”։ Հրապարակով պիտի անցնեի գրասենյակ հասնելու համար։ Լիքը մարդ կար, բայց աղմուկի միջից տղամարդու բարձր

ձայն էր գալիս՝ հիմա շատ բան կտայի, որ էդ ձայնն ականջիս միջից դուրս գար։ Մի տղամարդ գետնին էր նստել ու լացելով գոռում էր.”Չեմ գալու, տուն չեմ գալու, չի կարող տղուս արյունը ջուրն ընկնել, չեմ գալու տուն, ես տուն չունեմ, ես էլ ոչ մի բան չունեմ”։ Տղամարդուն շրջապատել էին լիքը ուրիշ

տղամարդիկ՝ փորձում էին մի բան ասել, բայց իրենք էլ էիմ լացում։ Այսօր հրապարակում հանրահավաք էր։ Նայում էի էնտեղ գտնվողների աչքերին ու ուզում հարցնել՝ դու՞ք էլ եք հենց հիմա էդ տղամարդու ձայնը լսում, որ հրադադարի օրը տուն գնալ չէր ուզում։ Էդ ձայնն, ախր, էնքան բարձր է,
էդ ձայնն, ախր, մինչև հիմա հնչում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *