Բայց նա երեկ հաղթեց ձեզ։ Այն, որ երեկվա բանավե ճին չկային Հայաստանի նախորդ 3 ղեկավարները, ինձ մեկ ԿԱՐԵՒՈՐ մեսիջ է փոխանցում՝ դուք, փաստորեն, վստահ էիք, որ… Դավիթ Մանուկյան

Դավիթ Մանուկյանն իր էջում գրել է. Սակայն նա երեկ հաղթեց ձեզ․ Այն, որ երեկվա բանավեճին չկային Հայաստանի նախորդ երեք ղեկավարները, ինձ մեկ մեսիջ է փոխանցում՝ դուք, փաստորեն, վստահ էիք, որ այդ բանավ եճին մասնակցելը ձեզ էր հենց վնա սելու, քանզի եթե գայիք այդ բանավ եճին, կորցնելու էիք ձեր՝ այս պահին ունեցած

էլեկտորատի զգալի մասը, քանի որ չէիք կարողանալու «հաղթել» ձեր հիմնական օպոնենտին։ Որևէ ուրիշ ռացիոնալ բացատրություն չկա ձեր չգալուն․ դուք ինչո՞ւ պիտի հնարավորությունն ու առիթը բաց թողնեիք ուղիղ եթերում հանրության աչքի առաջ «ոչնչացնել» ձեր հիմնական մրցակցին, տալ նրան բոլոր սուր հարցերը, որ ունեք, որ

իրականում կան, ամբողջ սուր քն նադատությունը, որ հեռակա հնչեցնում եք հրապարակներում ու որ, այո, իրականում պետք է լինի։ Ուրեմն՝ գիտեիք, որ նա է ձեզ «ոչնչացնելու», նա եկավ, դուք՝ չէ։ Ու էդ էժանագին լոլոները, թե «մենք բանավ իճելու բան չունենք կա պիտուլյանտի հետ», խղճուկ «արդարացում» է,

որը Գյուլնազ տատին կպատմեք․ դուք ունեք, պետք է ունենաք բանավիճելու բան նրա էլ, մնացած բոլոր թեկնածուների հետ էլ, քանի դեռ դուք բոլորդ թեկնածուներ եք, որոնցից պիտի ընտրենք, և քանի որ դա ձեզ չէր պետք, այլ մեզ՝ էլեկտորատին։ Գայիք, խոսեիք, բանավի ճեիք, քն նադատեիք` հենց իր երեսին նայելով, ջախ ջախեիք նրա թեզերը, համոզեիք

ինձ գալ և ձեզ ընտրել։ Ես սա շատ լուրջ եմ ասում, ոչ մի հեգնանք։ Իսկ այս ձեր խուսափողական քայլից հետո, եթե ես նույնիսկ լինեի ձեզնից երեքիցդ որևէ մեկի էլեկտորատը, իսկ ես վստահաբար ձեր էլեկտորատը չեմ, հաստատ միտքս կփոխեի և չէի տա ձեզ քվես։ Իմիջայլոց, ՔՊ-ի էլեկտորատն էլ չեմ, վստահաբար։ Սա էլ ասեմ, որ չմտածեք, թե նրան

եմ գովազդում։ Սակայն նա երեկ հաղթեց ձեզ։ Դուք, փաստորեն, նրա դեմքին ունակ չեք նայելու և «ոչնչացնելու» ձեր փաստարկներով, ձեր հարցադրումներով, բա էլ ո՞ւմ եք պետք դուք, ինչի՞ եք հավակնում, ի՞նչ եք առհասարակ խոսում, միայն պատրաստի գրած-տված տեքստե՞ր։ Դե գնացեք օդի մեջ վանք սարքեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *