ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԼԱՆԵՐ… Քոչարյանի հանրահավաքին մասնակցում էին ավելի շատ քաղաքացիներ… ԻՔՄ-ն հայտնել է մասնակիցների քանակը

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր էջում գրել էր. Սիրելի՛ ժողովուրդ, Ավարտին մոտեցավ արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Նախորդ մեկ ամսվա ընթացքում թիմակիցներիս հետ միասին շրջեցինք ՀՀ-ով մեկ։ Վաղուց` 13 տարի ձեզ հյուր չէի եղել, շնորհակալ եմ հյուրըկալության ու ջերմ

ընդունելության համար։ Այս օրերին հազարավոր մարդկանց ձեռք եմ սեղմել, նայել եմ նրանց աչքերին։ Չեմ թաքցնում՝ ես փորձում էի հասկանալ` արդյո՞ք փոխվել եք այս տարիների ընթացքում։
Ու մեծ ուրախությամբ պիտի ասեմ, որ չեք փոխվել, մնացել եք աշխատասեր, տաղանդավոր, պարզ

խոսող, վատը և լավը տարբերող։ Իրազեկ քաղաքացիների միավորումը գրում է. Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 19:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 30 200 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *