Գնում էի, հետ-հետ նայում, որ տեսնեմ՝ հո հետևիցս մարդ չկա, մի պահ հետ նայեցի, տեսա մեկը հետևում ավտոմատով կանգնած է, ասեցի վերջ, շուռ եկա, որ փախչեմ, մեկ էլ… 48 օր գե րության մեջ. Վալերի Պողոսյանի պատմությունը

Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ 66-ամյա Վալերի Պողոսյանը հոկտեմբերի 27-ին ադրբեջանցի զի նծառայողների կողմից գե րեվարվել էր։ Նա չէր հասցրել դուրս գալ գյուղից: Վալերի Պողոսյանը 2020 թ.-ի դեկտեմբերի 14-ին Հայաստան վերադարձած գե րիների 44 հոգանոց խմբի մեջ էր: Նա գե րության մեջ մնացել էր 48 օր։

Ավետարանոց գյուղը 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ամբողջությամբ անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, գյուղում մնացել էր ութ քաղաքացիական անձ, որոնցից յոթը գե րեվարվել է, գյուղի տարբեր հատվածներից, մեկին հաջողվել է փախչել, մեկը՝ Բորիս Բաղդասարյանը սպ անվել ու գլխա տվել է, նրա աճյունը ապրիլի 1-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ, գյուղապետ Սմբատ Մադաթյանի օգնությամբ տա րհանվել է։ Գե րությունից վերադարձել են 3-ը, 1-ը գե րության մեջ մա հացել է, 2-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է:

Հոկտեմբերի 27-ին գյուղում թ եժ մա րտեր են եղել, մի քանի ժամվա ընթացքում գյուղի բնակիչները արագ լ քել են Ավետարանոցը, Վալերի Պողոսյանը գյուղի փողոցներից մեկում տեսել է սպա նված Բորիս Բաղդասարյանի դ ին, հասկացել է, որ ադրբեջանցիներն արդեն գյուղում են: Վալերի Պողոսյանը գյուղի անտառներով որոշել է փախչել, դուրս գալ գյուղից, քանի որ տեսել է` գյուղում այլևս ոչ ոք չի մնացել: Նրա պատմելով` 100-150 մետր է մնացել գյուղից դուրս գալուն, երբ ադրբեջանցիները նրան նկատել, շրջապ ատել են ու գ երի վերցրել:

«Գնում էի, հետ-հետ նայում, որ տեսնեմ, հո հետևիցս մարդ չկա, մեկ էլ մի պահ հետ նայեցի, տեսա մեկը հետևում ավտոմատով կանգնած է, ասեցի վերջ, շուռ եկա, որ փախչեմ, մի5 մետր վազեցի, տեսա առջևիցս էլ մի քանի հոգի կա, վերջ էլ փախչելու տեղ չկա, ասեցի լավ, խփի, խփում ես, խփի, ավելի լավ ա խփեր, քան գե րի ընկնեի»,- պատմում է նա: Վալերիի ձեռքին այդ պահին զե նք չի եղել:

Նա պատմում է, որ գյուղի վերևում էլ տեղակայված է եղել ադրբեջանական բազան: Ադրբեջանցիները ասել են, որ կանանց, ծերերին ու երեխաներին չեն վնասում, ու Վալերին պիտի գնա իրենց հետ: Այդ գիշեր նրան տարել են անտառ, նա մնացել է Ավետարանոց գյուղի անտառներում այնտեղ տեսել է նաև համագյուղացիներ Մաքսիմ Գրիգորյանին և Կարեն Պետրոսյանին:

Նրանց աչքերը կապված են եղել, ասում է, որ համագյուղացիների հետ խոսել գրեթե չի ստացվել, ադրբեջանցիները զգուշացրել են, որ եթե հայերեն ինչ-որ բան խոսեն, կգնդա կահարեն: Վալերի Պողոսյանը մինչ 1988 թվականն ապրել է Բաքվում, ադրբեջաներեն լավ գիտի, ու ադրբեջանցիների հետ իրենց լեզվով է հաղորդակցվել:

Հաջորդ օրը, երբ նրանց տարել են մեքենա նստեցնելու, Կարենի ոտքերը ջղաձգված են եղել ու չի կարողացել քայլել, Վալերին ու Մաքսիմը նրան գրկած են տարել: Ադրբեջանցիներն ասել են, որ ուզում են սպ անել Կարենին, քանի որ քայլել չի կարողացել ու հետևաբար նրանք դանդաղ են
շարժվել, Վալերին խնդրել է չկր ակել:

Ադրբեջանական «Ուրալ»-ի մոտ նրանք հանդիպել են մյուս համագյուղացիներին` Սեդրակ Պետրոսյանին, Արեգա Շահգելդյանին ու նրա ամուսնուն՝ Էդուարդ Շահգելդյանին: Ասում է` թեև այդ ժամանակ աչքերը փակ են եղել` ձայներից ճանաչել է նրանց:
Մեքենայում անընդհատ ծ եծել են նրանց, ասում է` ոտքերով այնպես էին խփում, ասես գնդ ակի հա րվածելիս լինեին:

Մոտ 10 օր եղել են մի բա նտում, որտեղ նրանց անընդհատ հարցաքննել են: Ասում է, այնտեղ մա հճակալ, աթոռ էլ չկար, միայն դատարկ խուց էր, որտեղ տեսախցիկ էր տեղադրված: Քնել են հատակին: Վալերին չգիտի, թե այդ ինչ տեղ էր, քանի որ ամբողջ ընթացքում փակ են եղել բոլորի աչքերը, ենթադրում է, որ ԱԱԾ-ի բա նտն է եղել ու Բաքվից հեռու չի եղել այդ վայրը, քանի որ երբ տեղափոխել են Բաքվի բ անտ, կարճ ժամանակ են գնացել: Այդտեղ նա մնացել է մոտ մեկ ամիս:

Բաքվի բա նտում Վալերին, Մաքսիմն ու Կարենը եղել են նույն խցում, երկրորդ օրը Կարենին տարել են ու Վալերին նրան այլևս չի տեսել: Մի քանի օր անց էլ տարել են Մաքսիմին: Վալերին դրանից հետո մինչ օրս համագյուղացիներից ոչ մի լուր չունի:
Նրա պատմելով` Բաքվում իրենց շատ չեն տանջել, հիմնականում առաջին բա նտում են ծե ծել: Վալերիին ասել են, որ հայերին հայհոյի, ինքը հրաժարվել է, ադրբեջանցիներից մեկը անընդհատ հա րվածել է գլխին:

Դեկտեմբերի 14-ին եկել ու ասել են, որ նրան բաց են թողնում, դրանից մի օր առաջ արդեն Վալերին խցում մենակ է եղել: Գե րության մեջ մա հացել է նաև համագյուղացի Էդուարդ Շահգելդյանը, իսկ նրա կնոջը՝ Արեգա Շահգելդյանին, բաց են թողել: Վալերին չի հավատացել, որ իրեն ազատում են, մտածել է, որ ավելի շատ կմնա գե րության մեջ:

Վերադառնալուց հետո Ավետարանոցի գյուղապետ Սմբատ Մադաթյանին պատմել է, որ գյուղից դուրս գալիս տեսել է սպա նված համագյուղացի Բորիս Բաղդասարյանի դ ին, Վալերին բացատրել է տեղանքը, ապրիլի 1-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Սմբատ Մադաթյանը գնացել ու բերել է նրա աճյունը:

Վալերին ծնունդով Ստեփանակերտից է, բայց մինչ 1988 թվականն ապրել է Բաքվում, որից հետո նորից վերադարձել է Ստեփանակերտ, 10 տարուց ավել բնակվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում:
Գե րությունից վերադառնալուց հետո Վալերին 2 ամիս բուժում է ստացել Երևանի Էրեբունի ԲԿ-ում: Նա 2 վիրահ ատություն է տարել, սկզբում գլխուղեղի

արյունազե ղման համար, իսկ հետո կատարվել է սրտի բաց վիրահ ատություն: Նա նաև ունի որովայնի ճո ղվածք (գրիժա), որի համար ևս պետք է վիրահա տվեր, բայց բժիշկներն ասել են, որ օրգանիզմը հյու ծված է, հնարավոր կլինի վիրահ ատել միայն վերականգնվելուց հետո: Վալերի Պողոսյանի աղջկա ընտանիքը բնակվում է Ստեփանակերտում:

Այժմ Վալերին վարձով ապրում է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում։ Տան վարձը վճարում է Արցախի կառավարությունը, ամբողջ տան 1 սենյակն է օգտագործում Վալերին։ Տունը չունի բաղնիք: Կիսակառույց է: Մեր այնտեղ գտնվելու ժամանակ Վալերիին այցելության էին եկել Արցախի

աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության սոցբաժնի աշխատակիցները: Նրանք հետաքրքրվում էին, թե ինչ պայմաններում է ապրում Վալերին ու ինչի կարիք ունի: Վալերին ասում էր, որ տանը ապրելու մինիմալ պայմաններ չկան, բայց տանտերերը շատ են օգնում իրեն: Նա դեռ չգիտի` ինչ է անելու, որտեղ է ապրելու ապագայում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *