Շատ կո պիտ սխալ է «Բայրաքթարի» դեմ պայ քարող Ֆրանսիայի առաջարկած ՀՕՊ միջոցներից չօգտվել․ ՌԴ-ն չի կարող մեզ բան ասել, քանի որ… Արամ Սարգսյան․

Շատ կո պիտ սխալ է «Բայրաքթարի» դեմ պայ քարող Ֆրանսիայի առաջարկած ՀՕՊ միջոցներից չօգտվել․ ՌԴ-ն չի կարող մեզ բան ասել, քանի որ… Արամ Սարգսյան․

Factor TV–ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահի՝ Արամ Սարգսյանի հետ – Հայ-ադրբեջանական սահմանին չեն դադարում մի ջադեպերը: Օրեր առաջ նորից եղել են մի ջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին, կարծես թե չի դադարում այդ ընթացքը, սա Ադրբեջանի ռազ մական դիվանագիտությո՞ւնն է ՀՀ-ի հանդեպ, և

հետաքրքիր է՝ հանուն ինչի՞: -Ես կասեմ, որ Ոչ միայն ռազ մական, այլ նաև քաղաքական առումով դիվանագիտական քայլ է, որը հաշվարկելը, կարծում եմ, բարդ չէ, քանի որ խնդիրը հետևյալն է․ ընտրությունների ընթացքում Ադրբեջանը պարզապես ստի պված էր ռազ մական պահով դադար վերցնել, քանզի կարգն է այդ կերպ, ընտրությունների

ժամանակ չեն մի ջամտում, աշխարհը զգուշացնում է, որ այդ ժամանակ չի կարելի: Այդ ընթացքում, երբ ռազ մական առումով դադար էր, եղան քաղաքական գործընթացներ․ ԱՄՆ-ն, Եվրոպան Ղարաբաղի կարգավիճակի ու հարցի լուծման վերաբերյալ տեսակետներ հայտնեցին, այդ ընթացքում նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը Շուշի հրավիրեց իր երկրում ներկայացված տարբեր

պետությունների դեսպանների և Մինսկի խմբի անդամ երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները չգնացին Շուշի: Իսկ դա ուղիղ ազդանշան էր Ադրբեջանին, որ աշխարհը չի համարում, որ ԼՂ տարածք գոյություն չունի և որ Ղարաբաղի հարց չկա։ Ալիևը ասում է, որ ԼՂ-ի խնդիր չկա, այն լուծված է ու հասել է խաղաղության, ու այդ առումով մտածված ու ճշգրիտ

քայլեր է անում: Նա Անում է քայլեր, որոնց պարագայում դու մոռանում ես ԼՂ-ն և խոսում ես ՀՀ-ից, ՀՀ-ի սահմաններից: Անգամ հայկական լրատվական դաշտում արդեն ամեն հարցազրույց սկսում են ՀՀ-ի սահմաններին տեղի ունեցող գործընթացների մասին հարցից ու ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին, այսինքն՝ նա խնդիրը

տեղափոխել է ՀՀ-Ադրբեջան դաշտ, աշխարհին ասում է, որ ԼՂ-ի հարց չկա, դեռ հարց ունեմ Հայաստանի հետ, ու այս տակտիկան է շարունակում: Շատ լավ կլիներ, որ 1994-ին, երբ Հայաստանը հաղթել էր, ՀՀ-ի իշխանությունները անեին այս նույն քայլերը: Առավել մանրամասն՝ դիտեք ստորև տեղադրված տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *