Մարդիկ, չեմ պատկերացնում, թե ինչը կարող է ստիպել այդպես չարախնդալ… աղջկան կո տրելու ու ծաղրելու փոխարեն, եկեք… Վահագն Ալեքսանյանի ուշագրավ գրառումը

Վահագն Ալեքսանյանը գրում է. 18-ամյա Վարսենիկը 32-րդ ամառային օլիմպիական խաղերում լողի 100 մետր ազատ ոճի մրցումներում զբաղեցրել է 45-րդ տեղը, ինչը, ցավոք, սոցիալական ցանցերում ծաղրի եւ պար սավանքի առիթ է դարձել։

Սիրելի ընկերներ, սիրելի մարդիկ, չեմ պատկերացնում, թե ի՞նչը կարող է ստիպել այդպես չարախնդալ, այդպես կո տրել ցանկանալ մի աղջկա, ով ընդամենը 18 տարեկանում փաստացի 45-րդն է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ իր մարզաձևում,
այսինքն՝

ամբողջ աշխարհում նրանից արագ ընդամենը 44 հոգի են լողում։ Իհարկե, պետք է ցանկանալ եռագույնը ամենուր ամենաբարձրը տեսնել, սակայն 1-ին հորիզոնական տանող ճանապարհը սկսում է 45-րդից, 57-րդից ու կամ նույնիսկ 100-րդից։

Խնդրում եմ՝ աղջկան կո տրելու ու ծաղրելու փոխարեն, եկեք շնորհակալություն հայտնենք և թիկունք լինենք, որովհետև 18 տարեկանում աշխարհի լավագույն 50-ի կազմում լինելը մեծագույն նվաճում է ու ընտիր հեռանկար ապագայի համար։
Շնորհակալ եմ Հայաստանը ներկայացնելու համար, Վարսենիկ ջան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *