Թուրքիայի հրդե հների վրա մի ուրախացեք, լավ բան չէ… հայ ժողովրդի ամենամեծ արժանիքներից մեկը այն է, որ… Արա Արայան

Արա Արայանը գրում է. Թուրքիայի հրդե հների վրա մի ուրախացեք, լավ բան չէ: Ատե լությունը ներսից ու դրսից քան դում է մարդուն, ծնում է նա խանձ, չարություն, փոքրոգություն և դարձնում է թույլ: Առհասարակ, թուրքատ յացությունը բացիլ է, որ կո րծանում է մեր ազգը: Պա տերազմում կատարվածի,

մեր կոր ուստների ամենամեծ մեղ ավորը մենք ինքներս ենք, հետո թուրքերն ու ռուսները: Ցեղաս պանության դեպքում նույնն է: Սրանք հռետորական խոսքեր չեն, իրականությունն այդպիսին է: Ատ ելությունը կոր ծանում է ցանկացած մարդու: Մեր ժողովուրդը հազարամյակներ ապրել ու ստեղծագործել է, որովհետև զերծ է մնացել

ատելությունից, քանզի այն ստեղծագործելու և զարգանալու հնարավորություն չի տալիս: Յուրաքանչյուրի կյանքում կան դեպքեր, երբ մեկը խաբել է, չարաշահել է վստահությունը, պարտքը չի վերադարձրել: Շատերը փորձած կլինեն նույն կերպ վարվել դիմացի հետ, ստին պատասխանել ստով, չարությանը չարությամբ: Եթե այդ որակները ձեր

էության մեջ չկան, դուք շատ արագ հասկանում եք, որ ավելի լավ է մոռանալ այդ ստի, փողի ու ցավի մասին և գնալ առաջ, քան իջնել նուն մակարդակին: Սա պարզ օրինակ է, որը աշխատում է բոլոր մասշտաբների մեջ: Մենք 3 միլիոնով չենք կարող թուրքի դեմ թուրքավարի պայ քարել ու հաղթել, կամ մյուս հարևանների հետ իրենց կերպ: Քանակին կարելի է հաղթել միայն որակով: Հաճախ

մտածում ենք, որ քրիստոնեությունը մեզ թուլացրել է, կոր ծանել է և այլն… Բայց իրոք, հայ ժողովրդի ամենամեծ արժանիքներից մեկը նա է, որ այն ժամանակներում իրոք հասկացել է սիրելու,բարության ու հավատի իմաստը, դա իմաստության ամենակարևոր ցուցիչն է: Ցավոք սովետական անասնաֆերման կեղծել, փչաց րել է նաև հայ եկեղեցու, մեր քրիստոնեական ուղղու իմաստն ու հզորությունը: Դա հիմնականում ռուս ուղղափառ

եկեղեցու ձեռքի գործն է, քանզի միշտ թերարժեքության բարդույթ է ունեցել, ունի և կունենա Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ: Այո, ինչպես սովետական անասնաֆերման է պ ղծել մեր եկեղեցին ու արժեհամակարգը, այդպես չի պղ ծել ոչ մի թշն ամի, ոչ մի ժամանակ: Ատ ելությունը տեղ չունի առողջ մարդու մեջ, առողջ ազգի մեջ:

Թուրքատյացիությունը թուլություն է խավարամտություն է, ինքնաս պանություն է: Այս խաղից պիտի դուրս գանք: Վերջերս մի այլ խայտառակ երևույթ է թափ առնում: Տարածվում է ռուսատյացություն, մոդայի պես բան է դարձել: Եվ այդ ռուսատյաց, միաժամանակ թուրքատյաց հոսանքները առաջարկում են դուրս գալ ռուս-թուրքական խաղերի արանքից և Ամերիկայի, կամ Եվրոպայի օգնությամբ կրկին

պայ քարել թուրքերի դեմ, կյանքի կոչել Վիլսոնի քարտեզը, Մուշ ու Սասուն հասնել այդ եղանակով:))
Սա դաշնակության ռեմեյք է, ասենք ”ելիր դաշնակ Դրո” երգը երգեն այլ տոնայնությամբ, այլ ”առանժիրովկայով”)) Մոռացեք ատելությունը,

մտածենք ստեղծագործելու մասին, 21 րդ դարը միջնադար չէ, ”խելքի դար” է, իսկ ”խելքի” զարգացման ու գեներացիայի համար պետք են խաղաղ ներաշխարհ, գլոբալ, համամրդկային ու տիեզերական նպատակներ ու ծրագրեր: Ան եծք բարկությամբ թող զբաղվեն թույլերը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *