Մեդալների հանձնման արարողությանը կար մի ծնող, ով եկել էր ստանալու 2 զո հված որդիների շքանշանները. շատերը չգիտեն նրա պատմությունը… Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը գրում է. Օրեր առաջ կազմակերպված մեդալների հանձնման արարողությանը իսկապես կար մի ծնող, ով եկել էր ստանալու իր երկու զո հված որդիների «Մա րտական խաչ» շքանշանները։ Ուղղակի շատերը չգիտեն նրա պատմությունն ու դրա համար էլ
տեսադաշտից դուրս մնաց այդ մարդը։

Իմ արցախցի լավ ընկեր Armine Hayrapetyanը շատ լավ էր ներկայացրել հերոսածին հոր պատմությունը։ Այնքան լավ, որ ես ավելացնելու բան չունեմ և ուղղակի նույն տեքստը կտեղադրեմ ինձ մոտ։ Արթուր Թևոսյանից այս պա տերազմը խլել է երկու որդիներին։ Տղաներից բացի Թևոսյանների ընտանիքն այլ զավակներ չունի։ Վահե (1999) և Դավիթ (2001)

Թևոսյան եղբայրները Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղից էին, մեկ տարվա տարբերությամբ էին զորակոչվել, ծառայում էին նույն զորամասի նույն վաշտում։ Ավագ եղբայրը՝ դիպու կահար, կրտսերը՝ գնդ ացրորդ։ Երբ վաշտը վերջին մար տական գործողությանն էր պատրաստվում, հրամանատարը հորդորում էր Դավիթին մնալ, բայց համոզել չի ստացվում․․․

Վահեն ու Դավիթը զ ոհվում են նույն օրը՝ 2020-ի հոկտեմբերի 11-ին, ՊԲ 3-րդ պաշ տպանականի հերոսական 7-րդ հрաձ գային վաշտի ողջ անձնակազմի հետ միասին։ …Դահլիճում հավաքված հերոսների ծնողների համար Արթուր Թևոսյանի պատմությունը միակ բանն է, որ ստիպում

է սթափվել. ցա վը, մրմուռն ու կարոտը, որ հավերժ բնակվեցին իրենց սրտերում, նաև կրկնակի է լինում․․․ 2021 թվականի հուլիսի 28-ին Վահե և Դավիթ որդիների հետմ ահու «Մարտ ական խաչ» շքանշանները ստացել է հայրը։ Նա միակն էր այդ

օրը, ով երկու անգամ մոտեցավ պատվո դրոշներին․․․ երկու անգամ՝ երկու որդիների համար․․․
Օրհներգի հնչյունների տակ բոլորը լուռ կանգնած են, և միայն վերջին քառատողի խոսքերի հետ դահլիճի տարբեր անկյուններից լսվում են վշտալլուկ մայրերի հեկեկոցները․․․

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *