Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներ… 11… 13 տարեկան էի, երբ օրը ցերեկով Քոչարյանի ձեռքով ընտանիքիս հետ տեղի ունեցավ հետևյալը… Դերասանուհի Անի Գալստյանը՝ Քոչարյանի մասին

Դերասանուհի Անի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը .« Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներ… 2004_20005թ., Երեւանի կենտրոն, Բուզանդի փողոց, 11… Տասներեք տարեկան Անին

ընտանիքի հետ վտա րվեց իր պապական տանից՝ տարածքը «գերակա շահ» անվան տակ իրացնելու պատ րվակով, ար ցունքը աչքերին, որ իր մանկության տունն է կորցնում, որ էլ չի տեսնելու բակի ընկերներին ու էլ չի կարող յուրաքանչյուր օր լինել իր տատի ու հորքուրների

հետ… Օրը ցերեկով մեր տներից հայի ձեռքով բ ռնի վտա րվեցինք… Իմիջայլոց, Գոհար հորաքույրս, որ բանաստեղծ Gohar Galstyan ն է, մի մտավորական, որ հենց էդ օրերին արձագանքեց և մի անգամ չէ, որ գրել է մեզ հետ եղած անարդարության մասին, մինչ օրս իր ընտանիքով վարձով է ապրում՝ արդեն 16 տարի …. Սակայն

ու՞մ եմ ասում, սազը ձեռքներիդ էնպես եք գովում քիչ է մնում հավատամ. ամաչում եմ տասնութ տոկոսի համար, դուք իմ ու 3000 բնակիչների վտարվելը բնականաբար քթներիդ տակ չեք տեսել, տնազ րկված ընտանիքների ցավը… մի ցա վ, որ երեք տարվա մեջ մորս, հորս, Կարինե հորաքրոջս և տատիկիս այն աշխարհ տարավ

բառիս բուն իմաստով… երեք տարվա մեջ հո մենակ տուն չկորցրեցինք… որտե՞ղ էիք, երբ այդքան ընտանիք միայնակ էր իր ցավի հետ…. էլ սպш նությունների մասին չասեմ, բոլորդ էլ տեղյակ եք… դե եթե լուռ եք եղել, գուցե հիմա էլ լռեք… — չհամարձակվեք մեր ժողովրդի հիշողության վրա այսուհետ կասկածել»,- գրել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *