1 ամիս առաջ բոլորիս սիրելի Նարեի համար դրամահավաք էի հայտարարել։ Քանի որ ԱՀ կառավարությունը հանձն առավ վերանորոգել Նարեի ընտանիքի տունը, Նարեի մայրիկի հետ որոշեցինք, որ… Վաչե վարդանյան

Վաչե Վարդանյանը գրում է. 1 ամիս առաջ բոլորիս սիրելի Նարեի համար դրամահավաք էի հայտարարել, որը անհավանական արդյունքներ տվեց, աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ Նարեի խոսքերից անկեղծորեն հուզված և ցնց ված՝ ցանկացան իրենց ներդրումըունենալ հերոսի զավակի

լուսավոր և ապահով ապագայի համար: Քանի որ ԱՀ կառավարությունը հանձն առավ վերանորոգել Նարեի ընտանիքի տունը, հավաքված գումարը արդյունավետ և ճիշտ օգտագործելու համար Նարեի մայրիկի հետ որոշեցինք Նարեի անունով ավանդ

դնել բանկում, որը երեխան կկարողանա ստանալ տասնութ տարեկանը լրանալուց հետո՝ այդ ժամանակ գումարը տոկոսների հաշվին մոտ երեք անգամ ավելացած կլինի։ Միասնական ջա նքերի շնորհիվ մեզ հաջողվեց հավաքել 4 886 591 ՀՀ դրամ գումար, որից 4 500 000 դրամը մենք ավանդ ենք դրել, մնացած գումարը առձեռն հանձնել եմ Նարեի

մորը՝ առօրյա ծախսերի համար: Նարեի ապահով ապագայի համար ներդրում ունեցաք ամենքս։
Ինքս անսահման շնորհակալ եմ բոլորիդ վստահության համար, սա աննախադեպ դեպք էր, երբ հրապարակումը անելուց միանգամից հետո այդքան ծանոթ և անծանոթ մարդիկ փոխանցումներ

արեցին, փոխանցումների ընդհանուր թիվը 400-ից ավել է։ Մեկնաբանությունների մեջ տեղադրել եմ փոխանցման անդորրագիրը, ավանդի պայմանագիրը ու ողջ քաղվածքը։ Մեր բոլոր հերոսների ընտանիքները ունեն ուշադրության, հոգատարության կարիք, երեխաները՝ ապագայի հույս։ Անմասն չմնանք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *