11-ամյա Էլեն Բադալյանի անթերի կատարումը ռուսական «Ձայնը երեխաներ» նախագծում․ Ժյուրին ապ շած էր հզոր ձայնից

Don’t You Worry ‘Bout a Thing երգի քավեր տարբերակը հնչել է տարբեր հայտնի և սիրվաղ երգիչների կողմից։ Դիտեք, թե ոնց է այն կատարել

հայուհի Էլեն Բադալյանը։ 11 տարեկան Էլեն Բադալյանի կատարումը հիացրեց ժյուրիին։ Երբ հայուհի Էլենը երգեց 1-ին ակորդները, հայտնի կոմպոզիտոր Վալերի Մելաձեն միանգամիզ արձագանքեց, որ հրաշալի է։ Հենց նա 1-ինը

սեղմեց կոճակը, իսկ մի քանի վայրկյան հետո պտտվեց նաև երգչուհի Սվետլանա Լոբոդան։ «Կցանկանայի ձեզ խնդրել գալ իմ թիմ։ Կցանկանայի մի քանի դաս վերցնել ձեզանից», — ասաց Վալերի Մելաձեն։ «Քո ձայնի մեջ այնքան գրուվ, դրայվ և էներգիա կա։ Ու Նստած

մտածում ես՝ որտեղից են գալիս նման երեխաները։ Բացառիկ է, պարզապես հիանալի։ Դու ամեն բան կարող ես։ Դու մեզ շատ ես պետք», — ավելացրեց Լոբոդան։ Երգչուհին շեշտեց, որ Էլենն անսովոր ձայն ունի, և ասաց, որ նա Ջեյս Բրաունի

պես կարող է նմանակել ցանկացած գործիքի։ «Ձայնը․ երեխաներ» շոուի ժյուրիի երրորդ անդամ Պելագեան ասաց, որ մեջքով նստած` որոշել է կատարողի տարիքը ու մտածել, որ նա ավելի մեծ է։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *