Ինչ է պետք հասկանալու համար, որ Ադրբեջանը կմնա սուլ թանական գործիք քրիստոնյա քաղաքակրթությունը փրկող ՀՀ-ին մաշելու համար, որովհետև սուլ թանը համոզվել է, որ… Նվեր Մնացականյան

Անցած շաբաթն էլ վկայեց, որ սողացող պա տերազմը հարատև է, ու մինչև չգր ավի մեր բանականության բոլոր ծալքերը, առ ոչինչ են ամենաիմաստուն կանխատեսումները հայկական աշխարհի վերաբերյալ, որտեղ հայկական կապիտալ

ձևակերպումը այսքանից հետո էլ չունի իր սահմանադրական տեղը եւ իրավունքը, իսկ զի նվորի արժեքը դեռ չափվում է Ավարայրի ճակատամար տի բարոյական հաղթանակի
գնացուցակով: Գիտեք իշխանության համար արդեն

30 տարի կռ իվ տվող որևէ գործչի, որն ունեցել է, կամ ունի իր ձեռքի տակ մեր անվտա նգային շղթայի հայկական մոդելը, մոտավորապես այնպիսին, ինչպիսին ունի միայն թշն ամիներով շրջապատված Իսրայելը, որի վրա հար ձակումները, երևի տեսնում եք ինչով են ավարտվում: Իսկ այսօր գիտեք որևէ քաղաքական միավորի, որը տեր

կկանգնի նոյեմբերի 9-ի քաղաքական բալաստին, թե մտածում եք էլի մի քառորդ դար լարախաղաց լինել խաղաղության ու պա տերազմի մեզ պար տադրած առևտրում: Ինչ է պետք հասկանալու համար, որ Ադրբեջանը դեռ կմնա սուլթանական գործիք այս տարածաշրջանում քրիստոնյա քաղաքակրթությունը փրկող Հայաստանին մաշելու համար, որովհետև սուլթանը համոզվել է, որ այս աշխարհում չկա

այլևս խաչակրաց սպառ նալիք, իսկ Հայաստանին միայնակ բռ նացնելն այս ջունգլիներում ընդամենը ժամանակի հարց է: Այնպես որ, թող հետևություն անեն հատկապես Նաիրյան երկիր հիշատակողները, որ հայկական կապիտալը հայկական է մնում միայն հայրենիքում, մյուս բոլոր դեպքերում ընդամենը օտարի գրպանում փոշիացած մանթաշովյան հարստություն է…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *