Գիտեմ, որ ինձ կարդում են ինձ բախտակից մարդիկ… Գիտեմ՝ շատերի կողմից չեն ընդունվի խոսքերս, բայց ես առ այսօր որդուս շի րմաքարը չեմ համբուրել, սառը հողին չեմ փարվել, որովհետև.. Զո հված հերոսի մոր գրառումը

Նաիրա Բալայանը գրում է. Պատ երազմի օրերին Աստծուն խոստացել էի ավարտից հետո Արտակիս հետ Շուշիի Ղազանչեցոց գնալ: Սակայն ոչ Արտակս եկավ, ոչ Շուշին մնաց… Բայց ես հիմա գիտեմ, որ գնալու եմ էնտեղ, պետք չէ, որ պաթոսախեղդ բառեր, շնորհավորանքներ շռայլեմ, քանի որ ուղղակի գիտեմ, որ գնալու եմ Արտակիս հոգևոր

ներկայությամբ և սիրելիներիս ուղեկցությամբ: Ու գիտեմ, որ հասնելու ուղին դժվար է լինելու ու ցա վոտ, քանի որ ժողովուրդը պիտի ազգի դիմագիծ ստանա, վերանա անգրագիտությունից և սնոտիապա շտությունից: Երբ մար մինը առաջնային է, քան հոգին, երբ նյութը ավելին է, քան հոգևորը, երբ վա խը և ընկճ վածությունը ավելին են, քան ոգու ազատ ճախ րանքը ու վեհությունը, ունենում ենք

շիր մաքարը պաշտող, սև հագուստը սգի համար առաջնային համարող, եկեղեցին մենակ մոմ վա ռելու տեղ ու շի րիմը պերճաշուք դամբարան դարձնող երևույթներ… Ես գիտեմ, որ ինձ կարդում են ինձ բախտակից մարդիկ… Եվ ուզում եմ գոնե մի փոքր մխիթարություն տալ… Մարդիկ, հարազատներ, մի՛ փնտրեք ձեր որդուն շի րիմներում, մի՛ փորձեք նրանց շի րիմները

հարստացնել ու հարստացնել անթառամ ու թառամող ծաղիկներով, արձաններով և այլ արդուզարդով: Ձեր որդիներին գտեք ձեր կողքին, ձեր սրտի մեջ, ձեր ամեն մի վարմունքում, փորձեք նյութեղենի փոխարեն հոգեղենը գտնել, մխիթարվել նրանց կենդանի, ոչ ֆիզիկական, այլ հոգևոր ներկայությամբ: Այո՛, ցա վը սոսկալի է, դա ժան և ապրելու ամեն նյարդը կոտ րող, այո՛, մեր զավակներին պարտական են

բոլորը, սակայն բոլորին պարտադրել մեր որդիների շի րիմները սխալ է: Գիտեմ, որ շատերի կողմից չեն ընդունվի խոսքերս, սակայն ես առ այսօր որդուս շի րմաքարը չեմ համբուրել, սառը հողին չեմ փարվել, չեմ պաշտել շի րիմը, քանի որ իմ որդին սառը շի րմաքար և սառը հող չէ, իմ որդին առավել քան ներկա է, վեհ, հոգեղեն ներկայությամբ, որ մար մնից անջատվել է ու վեր է նյութեղեն առարկաներից: Ես տղայիցս մեծ-մեծ ներողություն

եմ խնդրել նրան ճանապարհելու օրը եկեղեցում և այլևս չեմ խնդրում, քանի որ Արտակս ասաց՝ չկա դրա կարիքը… Փառք Աստծո, իմ կողքին ճիշտ պահերին հայտնվեցին ճիշտ հոգևորականներ, ու նաև իրենց շնորհիվ հասկացա, որ տղայիցս ներում հայցելը տղայիս պատիվ չի բերում, քանի որ նա ինքը, ինչպես ինձ հուշեց Ռուբեն սարկավագը, կատարել էր ի՛ր ընտրությունը, իր տղամարդկայի՛ն ընտրությունը: Ո՞վ եմ ես, որ վիճարկեմ իմ

տղամարդ-տղայի՝ հայրենիքին օգնելու, ընկերներին թիկունք լինելու, մեզ պաշտ պանելու հաստատակամությունը և ես՝ նրա սովորական մայրը, ներո ղություն խնդրեմ իմ չարած բանի ու նրա սրբագործ սխ րանքների համար: Ես խորապես հարգում եմ իմ յուրահատուկ տղայի որոշումը և խոնարհվում նրա հայրենանվեր սխրանքի առջև, ու փորձում եմ կրկին մնալ նրա նույն մայրը, որին ինքը գիտի, որով թաքուն հպարտացել է….

Փորձե՛ք հաղթահարել ող բը, սիրելի՛ մարդիկ, փորձեք շիր իմապա շտությանը վերջ տալ, ու ձեր ս գի միջից, որը հավերժական է լինելու, կհառնի ձեր որդու հոգին, կլուսավորի ձեր ճանապարհը, և նրանց շնորհիվ վերջապես ազգս կհառնի խավարի թանձրույթից: Ես հավատում եմ Աստծո ու իմ տղայի երկնային զո րությանը: Արտակս ասել է՝ ես էլի եմ գնալու Շուշի… Նկարների մեջ՝ Գանձասարի ու Շուշիի բարձունքներում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *