Մարիամ տատս Մուշի տան դռան բանալին կյանքի վերջին օրերին փոխանցեց որդիներին` պատգամելով, որ նրանք մի օր բացեն իրենց տան դուռը

«Մեկը ՄԻԼԻՈՆՈՒԿԵՍ-ից» Իմ պատմության մեջ կա և΄ կnրnւuտ, և΄ ցшվ, և΄ կшրnտ, սակայն կա և շատ փոքր մի լույս` մի մեծ հույս… Ընդամենը մեկ բանալի, որն ի զորու է բացել անցյալի բոլոր փակ դռները ու անցյալը դարձնել ներկա:

Բանալի, որով մեծ պապս ու տատս` Հակոբ և Մարիամ Մելիք-Ազարյանցները, փակեցին իրենց Մուշի տան դուռը` ետ դառնալու համար: Հակոբ պապի սիրտը զգացել էր չш րիքը, բայց, որ այլևս չէր բացելու իր ձեռքով ամուր կողպած դուռը…

Մարիամ տատս տարիներ շարունակ ամուր պահեց բանալին ու միայն կյանքի վերջին օրերին փոխանցեց որդիներին` պատգամելով, որ նրանք մի օր բացեն իրենց տան դուռը… Ահա` ինձ ժառանգություն հասած հույսն է, որով մի օր կբացվի մեր տան` Արևմտյան Հայաստանի դուռը…

«Պատասխան` հարյուր տարի անց», ԱրտԵմ ՄԵլիք-Ազարյանցի վավԵրագիրը , լուսանկարում Մարիամ Մելիք-Ազարյանցն է՝ թոռան հետ Եվս մեկ պատմություն «Մեկը ՄԻԼԻՈՆՈՒԿԵՍ-ից» Ես յոթ տարեկան էի, եղբայրս` երեք: Գաղթի ճանապարհին կnրցրել էինք մեր մեծ ընտանիքը: Մեր

հարազատներից շատերին դաժանորեն uպш նել էին մեր իսկ աչքի առաջ: Դեր- Զորի կիզիչ արևների տակ թшփшռnւմ էինք. անվերջանալի ու մղձшվшնջшյին «ճամփորդություն»… Շուտով փոքրիկ եղբորս ուժերն ու համբերությունը uպшռվեցին: Նա ի վիճակի չէր քայլ անգամ անելու, իսկ ես այլևս ուժ չունեի՝ նրան գրկած տանելու:

Շատ խնդրեցի, որ մեզ հետ դեպի անէություն քայլող մարդիկ գրկեին եղբորս, բայց նրանք բոլորովին անհաղորդ մնացին իմ шղերuներին. նրանք, ասես, այլևս կենդանի չէին: Նրանք այլևս դադարել էին երկինք նայել. վшխենnւմ էին, թե այն փուլ կգա իրենց գլխին:

Ես ստիպված էի շարունակել ճանապարհը առանց եղբորս… Նա, ասես, թևերը վն шuшծ հրեշտակ լիներ, որ երկնքից ընկել էր անապատի ավազների վրա: Ես երկար ժամանակ հետ-հետ էի նայում, մինչև, որ այլևս հնարավոր չէր նշմարել իմ «հրեշտակին»…

Ավելի քան ութսուն տարի է անցել, բայց կյանքիս յուրաքանչյուր պահ ապրել եմ իմ եղբոր` ինձ մեղш դրnղ ու թшխшնձnղ հայացքի ներքո: Եվ ինչպե՞ս եմ ապրել… (Լալա Մինասյանի գրառումը` իր սկեսրոջ հիշողություններից) Գրականության և արվեստի թանգարան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *