Ձեռնափայտով հերթի մեջ կանգնած եմ… հազիվ եմ քայլում,… երբ աշխատողը իր հերթը հասած տղային հարցրեց՝ ինչ ես պատվիրում, վերջինս անսպասելիորեն շրջվեց իմ կողմը, թե… Ավագ Պապոյան

Ավագ Պապոյանը գրում է. Ֆեյսբուքում լոքշություն է, ղազինյանը երկրորդ անգամ չընտրվեց տեղակալ, ջանդամիս ընտրվի, դարդը մեզի՞ տվին. Մի հատ պատմություն պատմեմ խրատի կարգի, պետք կգա.

Շաուրմա շատ եմ սիրում, հատկապես Գյումրու ՙՙՊաբեդայիՙՙ սֆետաֆոռի մոտինը,/ անունը չեմ գրում, որ չստացվի առանց փողի ռեկլամ եմ անում, ղուրբանս իրանք ճճճ/ ամեն անգամ էդպես անցնելիս, բուկըս վեց-վեց է անում, չեմ կարողանում անտարբեր անցնեմ.

Էն օրն էլ տաքսի կանչեցի, գնացի գործերով, տառտուից լիճ գալուց, վարորդին խնդրեցի ձախ մտնի, կանգնի. Իջա, մտա ներս, հերթ էր, մի քանիսը չտեսնելու տվեցին, որ ձեռնափայտով եմ, հազիվ եմ քայլում, ես էլ դե ի՞նչ մի զոռ ունեմ էդ մարդկանց վրա / կարող է իրենք էլ են շտապում,

միգուցե հիվանդի համար են տանում կամ առավոտից սոված են/, խելոք քաշվեցի կողքի, հերթիս եմ սպասում. Երկու հոգու սպասարկելուց հետո, երբ աշխատողը իր հերթը հասած 35-40-ին մոտ տղային հարցրեց, թե ի՞նչ ես պատվիրում, վերջինս անսպասելիորեն շրջվեց իմ կողմը, թե

-Ախպերս, ի՞նչ բդի վերցնես. – Լավ է ընկեր ջան, աբռիս, դու զակազըդ տուր, ես կսպասեմ,- ժպտալով պատասխանեցի ես. – Այ ցավդ տանիմ մարդկություն, հարգանք, մարիֆատ սաղ վերացա՞վ, դու էդ վիճակովդ կայնիս, սպասե՞ս, ըսա ընկեր ջան, զակազդ տուր.

Մինչ էդ պահը ամեն ինչ սովորական էր, չէի էլ նեղվում սպասելուց, բայց էդ տղայի ուշադրությունից լավ զգացի ինձ, անկախ ինձնից մի տեսակ հուզվեցի, զակազըս արեցի, վերցրի, էս ախպերը օգնեց մինչև տաքսուն հասա, մի հատ էլ դուռը բացեց, օգնեց նստեմ, իմ բազմաթիվ շնորհակալ եմ-ներն ու աբռիս ջիգյար-ները լսելով, դուռը փակեց գնաց.

ՙՙՄարդկությունըՙՙ չի մեռել ժողովուրդ ջան, թվում է փոքր բան է, աննշան, բայց էդ փոքր բաներից է մեծ բան ստեղծվում, էդ հասարակ ուշադրություններն են որ մարդկանց հավատ են ներշնչում, թե դեռ ամեն ինչ կորած չէ, թեկույզ թեթև ժպիտ, բայց մի զլացեք, դուք էլ ուրիշներին պարգևեք.
Առողջ էղեք Արև ձեզի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *