75 թիվն էր: Նոր էի ընդունվել համալսարան: Հայրս եկավ տուն, ասաց հագնվեք, ձեզ շատ կարևոր տեղ եմ տանում …Արդեն ճանապարհին ասաց… Սյուզան Սիմոնյան

Սյուզան Սիմոնյանը գրում է. 75 թիվն էր: Նոր էի ընդունվել համալսարան: Հայրս եկավ տուն, ասաց հագնվեք, ձեզ շատ կարևոր տեղ եմ տանում: Սովոր էինք, գիտեինք, որ մի անակնկալ անելու է: Դա մեր ընտանիքում սովորական բան էր: Չէինք էլ

հարցնում ուր: Կարող է քշեր Ռիգա, կարող է քշեր Կիև կամ ծովափ: Նստեցինք մեքենան եւ ճամփորդությունը սկսվեց: Արդեն ճանապարհին ասաց՝ գնում ենք Ղարաբաղ, դուք անպայման պետք է տեսնեք Ղարաբաղը: Հետո ամբողջ ճանապարհին մորս հետ քչփչում էին, ինչ-որ բաներ էին խոսում: Այնպիսի բաներ, որ ես չէի էլ հասկանում, բայց
հասկանում

էի մի բան, որ Ղարաբաղը շատ կարևոր տեղ էր, և ինչ-որ խորհրդավորությամբ էր պատված, որը ինձ այդ տարիքում իհարկե հասու չէր: Տարավ, ման տվեց, ամեն ինչ ցույց տվեց, ամեն թուփ ու քարին կարևորություն տալով ու ես չէի հասկանում, թե ինչումն էր ազերիներով լի Ղարաբաղի կարևորությունը: Բայց որ անչափ կարևոր էր հասկացա: Այնտեղ հայեր էլ էի տեսնում,

եւ ինձ թվում էր դա Հայաստան է: Իսկ կարևորության գիտակցումն արդեն եկավ հետագա տարիներին, մանավանդ, որ հորս պատգամն էր ճանաչել Ղարաբաղը, որի հետ մեր ընտանիքը որևէ առնչություն չուներ: Իսկ երբ սկսվեց 88-ը, նա արդեն ծանր հիվանդ էր, բայց շատ հետաքրքվում

էր Ղարաբաղի ճակատագրով ու ես նրա համար արգելված նյութեր ու ձայնագրություններ էի բերում ու նորությունները պատմում: Հենց այդ տարում էլ կորցրի հորս: Բայց Արցախ դարձած Ղարաբաղը երբեք չեմ կորցնի, որպես հորս պատգամ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *