Աղմկողների մեծ մասը էդ քեֆերի ու խրախճանքների անմիջական մասնակիցն են։ Բայց սnւգ ու շիվանի մեջ ձեւանում, որպեսզի… Շուշան Ղազարյան

Շուշան Ղազարյանը գրում է. Շատ եմ զարմանում Անկախության տոնը նշելու առիթով բարձրացրած աղմուկի առիթով։ Եթե կառավարությունը որոշել է, ուրեմն պիտի հակառակվել։ Ախր Երեւանի եւ շրջակա մարզերի կենտրոնների ոչ մի ռեստորան ու կաֆե

առանց նախապես զանգելու, ազատ տեղ չես գտնի։ Տաշի տուշին եւ ռա կետների գմփոցները կերել են Զանգվի ձորը, մոտերքում ապրողները գիժ են կպնում, հնար չկա երեկոյան, մինչեւ ուշ գիշեր խուսափել քեֆ ուրախության աղմուկներից եւ հանգստանալ սեփական տանը։

Մեր շենքի դիմացի մանկական կաֆեում էլ, օրական երեք ատամնահատիկի ու երեխայի ծննդյան քեֆ է տեղի ունենում։ Բարձր, միկրոֆոնների ձայնը հնար չի տալիս հանգստանալ։ Բա էդ ժամանակ մեր 44
օրյա պատերազմի ընկած հերոսներին, ոնց է, որ

չեք հիշում։ Երդվում եմ՝ էդ աղմկողների մեծ մասը էդ քեֆերի ու խրախճանքների անմիջական մասնակիցն են։ Բայց սnւգ ու շիվանի մեջ ձեւանում։
Քանի երես ունեք, այ մարդիկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *