Փող էի բերել արաբ ընկերոջս, որովհետև մի հյուրատուն է գնել Երևանում։ Զարմացավ, ասում ա բա փա՞կ չի եղել ձեր երկիրը, թուրք գործընկերս ասել է, որ… Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանը գրում է. Մեկ տարուց ավել է, ինչ չէի եղել Արաբական Էմիրություններում։ Երեք օր առաջ եկա։ Դե արաբ ընկերս ինչպես միշտ երդվեց, որ կնեղանա, եթե հյուրանոցում մնամ, Դուբայի իր տունը պատրաստ սպասում էր մեզ։ Նույնիսկ բարձրակարգ հյուրանոցում այդպես չեն դիմավորում՝

արաբական քաղցրավենիքներով և էկզոտիկ մրգերով լիքը սեղան, սառը ըմպելիքներ և մեր տրամադրության տակ մի ինդոնեզացի սպասարկող։
Դե ընկերոջս փող էի բերել, քանի որ մի հյուրատուն է գնել Երևանում։ Զարմացավ, ասում ա բա փա՞կ չի եղել ձեր երկիրը, հետո էլ պատերազմ, ի՞նչի ես ինձ գումար տալիս։

Դե, ասում եմ կապ չունի, որոշակի էլի աշխատել է, իր ծախսերը հանել է և եկամուտ է ունեցել։ Ասում է, թե այ դրա համար էլ վստահում եմ քեզ, չես խաբում, հեն ա թուրք գործընկերս էնքան բողոքեց իր երկրից, տնտեսական վիճակից, կովիդից, որ ես եմ իրեն փող ուղարկել ու որոշել եմ վաճառել բիզնեսս եւ դուրս գալ Թուրքիայից,

ավելի լավ է Հայաստանում ներդրում անեմ։ Եվ ահա երկու օր է քննարկում ենք, թե Հայաստանում ինչ ոլորտում արաբ ընկերս ներդրում անի։ Այսքան տարիների ընթացքում արաբ գործընկերս երբեք հաշվարկ չի ուզել, թեկուզ հա ուզեցել եմ ներկայացնեմ իրեն, ասում է՝ ես քեզ վստահում եմ և քո հետ ցանկացած ներդրում կանեմ…

Վստահություն՝ ահա ամենադժվար և ժամանակ պահանջող, սակայն նաև ամենամեծ ձեռքբերումը, որ կարող է ունենալ մարդը տարիների ընթացքում։ Եղեք ազնիվ գործընկերների հետ, անկախ իրենց ազգությունից,

դրված գումարի չափից, դիրքից ու դուք միշտ կունենաք աշխատանք, պատվերներ, բիզնես առաջարկներ և իհարկե լիքը գումար ներդնելու առաջարկներ։ Չխաբելը առաջին հերթին ձեզ է ձեռնտու… Արդար աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *