Տոնե՞լ, թե չտոնել…հերթական անգամ վարչապետին հաջողվեց տարամտել ժողովրդին և, իրար դեմ հանելով, նորից ատ ելություն գեներացնել: Սակայն շատերը չնկատեցին, որ զո հվածների ծնողները… Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը գրում է. «ՄԵԶ ՄԵՆԱԿ ՄԻ ԹՈՂԵՔ»
Տոնե՞լ, թե չտոնել… հերթական անգամ Փաշինյանին հաջողվեց տարամ տել ժողովրդին և, իրար դեմ հանելով, նորից ատ ելություն գեներացնել: Բայց շատերը չնկատեցին, որ զո հվածների ծնողներն, իրականում վի րավորվեցին վարչապետի կանխամտածված կամ էլ չմտածված

օգտագործած «գունագեղ տոնակատարությունը» մեր զավակների հիշ ատակին նվիրելու արտահայտությունից: Այժմ ստացվում է բոլորը մեզանից հայրենասեր են ու անթուլատրելի են համարում, որ Անկախության օրը չնշվի….. Մենք էլ ասում ենք, իսկ ով է ասում՝ նշել նշանակում է տոնել, առավել ևս որ տոնելու բան էլ չեք

թողել…… այդ օրը պիտի միայն ռազ մաշքերթ լիներ, ի հեճուկս թշ նամու պահպանված և վերականգնված բանակով, նախորդ պատ երազմների վետերաններով ու վերջին պատ երազմի մասնակից վի րավոր և հաշ մանդամներով, որդիներին Հայրենիքին նվիրած ծնողների բազմաշարք երթերով, ռազ մագիտություն

ուսումնասիրող դպրոցականների և ռազ մական ուսհաստատությունների շարքերով…..: Այո՛, այդ օրը պիտի հրապարակ դուրս գար ազգ-բանակը և ցույց տար Երկրի, Ազգի և Հայրենիքի անկախության համար իր հավաքական և անկո տրում կամքը…… և եթե պետք է հնչեր երաժշտություն, ապա միայն ռազ մաշունչ ու ոգեղեն…. Ա՛յ, դա կլիներ մեր

որդիների հի շատակին նվիրված միջոցառում և մենք մայրերս է, արցունքներս զս պած, առաջինը կծածանեինք նրանց ձեռքից ընկած դրոշը: Իսկ այժմ մարդիկ տոնել են ուզում…… ի՞նչը, ո՞ր անկախությունը՝ Կապանի ադրբեջանական անցակետով ճանապարհի, յուրաքանչյուր լեռութփի վրա ծածանվող օտարերկրյա դրոշի՞, առանց

Հայաստանի, սակարն Հայաստանի շուրջ քննարկվող բանակցությունների՞, թե սպասվող թուրքական ներդրումների խոստացած ապագա անկախությունը….. Ո՛չ, մենք այդ օրը չենք միանա ձեր ինքնախաբ կերուխումին։ Մենք՝ իրենց որդիների պատիվը իրենց ար յամբ պաշտ պանելու մայրերս այդ օրը կհավաքվենք ու մեր զավակների նկարներով կքայլենք դեպի Եռաբլուր՝ Հայոց անկախության

պահպանված միակ բլուրն ու կերդվենք մեր զավակների շի րիմներին՝ մի օր անպայման, երբ կվերադարձնենք իրենց արյ ամբ էլ ավելի սրբացրած Արցախը, երբ Երկրի իշխանության կբերենք Երկրի իրական տերերին, այ, այդ օրը իրար հետ կտոնենք Հայոց անկախության տոնը…… Միացեք մեզ, իրոք անկախության ձգտող հայեր, միացեք որպես հայ՝ առանց քաղաքական հայացքների, առանց ատ ելության և պառակտումի: «Մեզ մենակ մի թողեք»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *