Պատ երազմի օրերին այս տղայի լուսանկարը դարձավ այս պատ երազմի հայկական խորհրդանիշը։ Բայց քչերը գիտեն, որ երբ մենք տարածում էինք Ալբերտի լուսանկարներն ու հպարտանում նրանով՝ Ալբերտը… Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանն իր էջում գրել է. Պատ երազմի ժամանակ այս տղայի լուսանկարը տարածեց գրեթե ամեն մի հայ, տպագրվեց արտասահմանյան մամուլի էջերին, եղավ այս պատ երազմի հայկական խորհրդանիշը։ Հպարտացանք, ոգեշնչվեցինք և հաղթանակի սպասումով լի պատրաստվում էիք

դիմավորել մեր հերոսներին։ Քաղաքում Ալբերտի լուսանկարով վահանակներ էին տեղադրվել, յուրաքանչյուր տեղ հրետանու բոցերի մեջ ամուր կանգնած 19 տարեկան էս տղան էր։ Սակայն քչերը գիտեն, որ այն նույն ժամանակ, երբ մենք

տարածում էինք Ալբերտի լուսանկարները և հպարտանում նրանով, տղան էլ ողջ չէր։ Ալբերտը զոհվել էր սեպտեմբերի 29-ին՝ պատ երազմի 2-րդ օրը, իր հրետանու կողքին։ Հայրն էլ գիտեր, սակայն քանի դեռ որդու դին չէին գտել, նա ոչինչ չէր հայտնում, որ հանրության հաղթական ոգին

չկո տրի… Այսօր Ալբերտի ծննդյան օրն է։ Նա պիտի դառնար քսան տարեկան… Անկախ պատ երազմի ելքից Ալբերտի այս լուսանկարը ինձ համար կմնա որպես հայ զինվորի հավաքական մար մնավորում։ Ու ոչ թե նրա համար, որ շատ տարածվեց և գեղեցիկ

կադր էր, այլ նրա համար, որ հայ զինվորը հենց այսպես էլ կռ վել էր՝ հրե տանու բո ցերի և ծխի, հրե տանու արձակած դղր դյունի և խլա ցնող աղմուկի դեմ չընկրկող և հայրենի հողի վրա ամուր կանգնած։ Երկնային ծնունդդ շնորհավոր, Ալբերտ ջան։ Հավերժ փառք քեզ, հերոս տղա։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *