Հենց այդ քարտեզով էլ ադրբեջանցիները գերեվшրել են տղաներին… Սա անելու բան չէր… Հրամանատարը համազգեստ հագնելն ու թանկարժեք ջիփերը նստելը չէ, այլ … Ստյոպա Սաֆարյան

Հենց այդ քարտեզով էլ ադրբեջանցիները գերեվшրել են տղաներին… Սա անելու բան չէր… Հրամանատարը համազգեստ հագնելն ու թանկարժեք ջիփերը նստելը չէ, այլ … Ստյոպա Սաֆարյան

Հիշում եմ, որ Խծաբերդ/ Հին թաղեր գե րեվարված տղաներից մեկը Բաքվից վերադառնալուց հետո հարցազրույցում ասել էր, թե հրամանատարի հետ մեկ երկու հեռախոսային կապ են ունեցել… Չէին էլ տեսել։ Չեմ կարող պնդել կամ հերքել, թե այս
կալшնավորված բատալյոնի հրամանատարի մասին էր խոսքը…. Բայց

արձանագրված փաստերը նրա մասին են, որ հրամանատարներ ենք ունեցել, որոնք հեռախոսով “մшրտեր են վարել” ու “պшշտպանություն կազմակերպել”… Ու մենք նրանց մեր ամենաթանկերին ենք վստահել…

Իսկ մեկ այլ շրջանառվող ասեկոսե էլ նրա մասին է, որ ծնունդով այս գյուղերից բարձրաստիճան մեկ այլ զինվпրական “չի “նկատել”, որ նոյեմբերի 9-ից հետո ռուսների միջնորդությամբ համաձայնեցվող քարտեզներում այս գյուղերը նշված են եղել որպես “ադրբեջանական վերահսկողության տակ

անցած”…. Թե ինչպես է դա հնարավոր, առեղծված է… Ու հենց այդ քարտեզով էլ ադրբեջանցիները նստել են այդ գյուղերում’ գերեվшրելով տղաներին… Ու ոչ մեկ դեռ չի տրամադրում անպատասխան մնացած հարցերի պատասխանները. որքանով ստույգ են այդ ասեկոսեները? այդ զինվորականը դա “չնկատելու”

կամ թույլ տալու այլ մոտիվացիաներ ունեցել է, թե ոչ?… Եթե ոչ’ այդ ինչ խայտառակ որակի բարձրաստիճան զինվորականներ ենք ունեցել? Միով բանիվ’ գետինը մտնելու արարքներ ենք ունեցել…
Ու ընդհանուր ռազմական էլիտայի մասով էլ հայկական խծբ-ն’ “մեր լավ ախպոր լավ ախպորը”

կամ “ֆիքսված սակագներով” հրամանատար նշանակելը ոչ միայն մեր տները, այլ մեր պետությունը քшնդեց… Սա անելու բան չէր, որ արեցիք… Հրամանատարը համազգեստ հագնելն ու թանկարժեք ջիփերը նստելը չէ, այլ ինքնազпհողությունը, արհեստավարժությունը ու առաջնորդությունը….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *