Չեն էլ ամաչում երկրի տոն են նշում, բա հալալ չէ՞ր Սերժի ժամանակ 50մլն դրամով նունե եսայանը համերգ տվեց, բա տեսա՞ք, որ…Անահիտ Առաքելյան

Անահիտ Առաքելյանը գրում է. Բա տեսա՞ք ինչ տոնակատարություն էր։ Կարմիր, կապույտ ,ծիրանագույն։ Բա գիտե՞ք, կարմիրը կրեմլի, մեկ էլ թուրքի գույնն է, բա տեսա՞ք լուսինն էլ էին բերել թուրքիայից, հենց հրապարակի երկնակամարում, տեսաք, չէ՞ դավաճաններ։ Չեն էլ ամաչում երկրի

տոն են նշում, բա հալալ չեր Սերժի ժամանակ 50մլն դրամով նունե եսայանը համերգ տվեց։ Էսքան գումար են ծախսել, թե երկրի տոն. կարող էին չէ՞ էդ գումարը ինձ փոխանցել, օրինակի համար ։Կապույտ ,դեղին, կանաչ. Հայը պիտի սև գույների մեջ ապրի, սգա’, ողբա’, բա հայը իրավունք ունի՞

ուրախ ապրի, սև’,սև’ սև’, ի՞նչ կարմիր, ի՞նչ կանաչ, սև’… Անկախություն կերտողները հաշիվ
չե՞ն, որ հաղթանակով ու կյանքի գնով են կերտել։ Հա ձերը չե’ն մերն են, մոռացե’ք։ էն երկնքի արծիվը տեսա՞ք, վրան մասոնական նշաններ կան, տեսա՞ք Մաշտոցը Ա գրեց, կնշանակի Ալիև, բ֊ն բայրաքթար, գ֊ն, Գորիսը տվելա թուրքերին,

կապույտ գույնը՝ Սևանը տվելա, Հայկի նետը դեպի Սյունիք էր, հրապարակում մեկին տեսա թուրքական շոր էր հագած անկախության տոնին։ Իսկ եթե լուրջ՝ անկախության նվիրված ամենաազդեցիկ և կատարյալ տոնն էր։ Սիրում եմ քեզ Հայաստանս ,ուզում եմ ինձ պես անկախ լինես և խաղաղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *