Թող ների ինձ՝ իմ վաղեմի ընկեր ու բարեկամ Գեղամ Մանուկյանը, բայց մի բան պիտի ասեմ … Վարդան Օնանյան

Վարդան Օնանյանը գրում է. Թող ների ինձ՝ իմ վաղեմի ընկեր ու բարեկամ Գեղամ Մանուկյանը, բայց մի բան պիտի ասեմ /գրեմ/: Երբ գնում էի Ազատ ձյաձայի հոգեհանգստին, գիտեի, որ շատ-շատ մարդկանց եմ հանդիպելու՝ ծանոթ ու

անծանոթ: Մտածում էի, որ իշխանությունից էլ լիքը մարդ կլինի. ԱԺ նախագահ, փոխնախագահներ, ՔՊ խմբակցությունից պատգամավորներ, ՀՀ կառավարությունում աշխատողներ և այլն… Մտածում էի, նույնիսկ… Մտածում էի, ո՞նց անեմ,

որ շատ-շատերին չհանդիպեմ, չխոսեմ, չարտահայտվեմ… Հոգեհանգստին՝ շատ, իրոք շատ մարդ կար, իշխանություններից՝ չիք… Ես, գոնե չեմ տեսել, ընկերներիս էլ եմ հարցրել, նրանք էլ ասացին՝ չիք: Միակ մարդը, որ կարող է իշխանության հետ առնչվել, ԳՇ պետն էր /Գեղամի եղբայր Դավիթը զինվորական է/:

Ես չգիտեմ. մի՞թե ԱԺ պատգամավորները չպետք է գային, ցավակցեին իրենց գործընկերոջը: Իսկապես՝ չեմ հասկանում: Գեղամ ջան, կներես: Հավերժ հանգստություն՝ Ազատ ձյաձային:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *