Հայաստան վերադարձա: Երբ մոտեցանք անձնագրերի ստուգման կետին, մեկ էլ հերթը խա խտելով և մեզ էլ հրմ շտելով, մոտ 10-12 տարեկան մի տղա երեխա ու… Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Երեկ վերադարձա Հայաստանի Հանրապետություն: Նույն ժամին վայրեջք էր կատարել մի քանի ինքնաթիռ Ու երբ մոտեցանք անձնագրերի ստուգման կետին, առաջացել էր բավականին երկար հերթ: Անքուն գիշեր անցկացրած եւ հոգնած, դանդաղ առաջ էինք շարժվում:

Մեկ էլ հերթը խա խտելով մեզ էլ հ րմշտելով, մոտ տասից տասներկուս տարեկան մի տղա երեխա առաջ անցավ: Ինչ մե ղքս թաքցնեմ, մի տեսակ դուրս չեկավ երեխայի պահվածքը և մտածում էի, լավ, բա էս երեխու ծնողները ուր են: Էդ պահին էս տղան անցավ մի քանի հոգու, մոտեցավ ու մի ծեր կնոջ կողքը դրած մեծ պայուսակին ու վերցրեց: Էլի

պետք է մեղ քս չթաքցնեմ, ինձ մի պահ թվաց, որ տղան ուղղակի չար կատակ է անում ու հեսա կվերցնի և կփախնի: Սակայն երեխան ինչ որ բան ասաց ծեր կնոջն ու սկսեց հետը քայլել: Դե ուրեմն տատիկի թոռնիկն ա, մտածեցի ես եւ շարունակեցինք մեր դանդաղ և

անհետաքրքիր քայլը: Լսվեց հերթական ծնգոցը և հասավ տատիկի հերթը ու էստեղ տեղի ունեցավ ամենահետաքրքիրը՝ տատիկը շնորհակալություն հայտնեց փոքրիկին օգնելու համար ու մեր էս թմբլո երեխան, կրկին բոլորիս հրմ շտելով, հետ գնաց կանգնեց իր ծնողների մոտ: Այ բալես մեզ

հր մշտելը քիչ է, մեզ պետք է ամեն մեկիս մի հատ էլ ապ տակ տաիր, որ սթափվենք, սթափվենք էս անտարբեր վիճակից, մեկս մեկի հանդեպ անտարբերությունից…

< img src="https://armenia23.ru/wp-content/uploads/2021/09/09FB4EEC-B24B-48DA-B688-4703EC5437C9.png" alt="" width="770" height="510" class="alignnone size-full wp-image-30118" />

Շատ ժամանակ հարցնում եք, որտեղի՞ց եմ ես էսքան դրական էներգիա հավաքում, մեծեր ջան չնեղանաք, բայց մեր երեխեքից, հրաշք են իրանք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *