Շատ բարձրաճաշակ միջոցառում էր, արված էր շատ զուսպ, ուժեղ և պինդ… ես մինչ օրս այդ քեֆ անելու երաժշտությունը որ լսում եմ, մեջս բու նտ է առաջանում, որովհետև մենք… Հրանտ Վարդանյան

«Մարդկանց գլխում շատ բան է հարկավոր փոխել, ոչ միայն աղքատությունը». Հրանտ Վարդանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը. – Պարո՛ն Վարդանյան, շատ երկար և բու ռն քն նարկված միջոցառումը արդեն

իրողություն է: Ինչպե՞ս եք գնահատում այն: – Շատ բարձրաճաշակ միջոցառում էր, որը երբևիցե չի արվել, և շատ կարևոր է, որ հենց այդ սիմվոլիկ օրը, որը Սովետական Միության կազմից դուրս գալու օր է ինձ համար, այդպիսի բարձր որակով նշվեց: Շատ մեծ խումբ էր աշխատել, ու ես շնորհավորում եմ խմբին: Էական էր, որ «Հայաստան, երկիր դրախտավայրով» սկսվեց միջոցառումը, կարևոր էին օդում պատկերվող սիմվոլները՝ Հայկ Նահապետից

մինչ Սասունցի Դավիթ: Ոգեշնչող և տրամադրություն փոխող միջոցառում էր սա, ինչը չի նշանակում, թե դա տոն էր, քանի որ այն արված էր շատ զուսպ, ուժեղ և պինդ, որն այսօր մեզ համար շատ կարևոր է, ու թող չկռկռան, չի կարելի: Շատ լավ գիտակցում եմ, ես մինչ օրս այդ քեֆ անելու երաժշտությունը որ լսում եմ, մեջս բունտ է առաջանում, քանի որ մենք շատ լուրջ կորուստներ

ունենք, իսկ ամենամեծ կոր ուստը մարդկային կ որուստն է, զավակի անդառնալի կո րստից առավել ց ավ չկա: Պատճառները, իրավիճակը՝ ովքե՛ր, ո՛ւմ փնթիության, սր իկայության, դա վաճանության պատճառով կորցրեցինք, շատերին է պարզ, սակայն թա ղել ամբողջ ժողովուրդը ս գի մեջ շարունակ չի կարելի, քանի որ մեր կողքին նաև երեխաներ են մեծանում, երիտասարդներ կան, որոնք վաղվա օրը պետք է կերտեն, ու չի կարելի նրանց մտցնել սգվ

որի պատյանի մեջ և անընդհատ այդ սուգն ավելացնել: Այսօր մշակութային և ոգեղեն բաներ են պետք անել, մենք այն վիճակում ենք, որ արվեստը, բարձրակարգ համերգը, կինոն, թատրոնը կարող են օգնել մեզ դուրս գալու այդ հոգեբանական ծա նր վիճակից: – Եթե Անկախության օրվան նվիրված միջոցառումը չանցկացվեր՝ ապա ի՞նչ ցույց կտար: – Կունենայինք մի անգույն շարքային օր ու վերջ: Կարևոր է միանշանակ և շատ կարևոր էր, որ

այսքան մանրակրկիտ և բարձր մակարդակով նշվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օրը: Հրապարակում այդ օրը նշել ենք, չենք տոնել, երեկ տոն չի եղել ու չէր կարող լինել, քանի որ գլուխը կախ, սուգը սրտում մարդը չի կարող տոնել, սակայն գլուխը բարձր նշել կարող է: Անկախությունը շատ կարևոր է, ու դարեր շարունակ մենք կյանք ենք տալիս այդ անկախության համար: Այդ սիմվոլիկ օրերը շատ կարևոր են, մենք չենք կարող չնշել դրանք, պիտի նշենք: – Պարո՛ն Վարդանյան, այդ միջոցառման ուղերձը ո՞րն էր, ի՞նչ

տվեց այն հանրությանը: – Որ կանք՝ բզկտված, սակայն ապրում ենք, պետք է ուժեղ լինենք, որպեսզի դուրս գանք անդունդից: Ինձ համար սա շատ կարևոր է: Այսօր Սովետական Միության նոր, ապ ուշ ծրագրերի մեջ թաթախված մեծ մասսա կա, որը կրկին ուզում է վերադառնալ, ինչն ինձ համար անփու թություն է: 30 տարի չենք կարողացել դուրս գալ կայսրության ճի րաններից, բայց չնշել այդ օրը՝ չի կարելի: Իմպերիան չի թողել և մինչ օրս չի

թողնում, որ դուրս գանք իր ճի րաններից, և այս պատ երազմն էլ էր իմպերիայի ձեռքով արված, նրա թույլտվությամբ և մասնակցությամբ: Այսինքն՝ պատիժ էր մեր ազատ, անկախ, ինքնիշխան լինելու համար, որը սրիկայաբար անում են այս երեսուն տարվա ընթացքում, և մարդկանց մեջ վա խեր են առաջացել, այդ վա խերից դուրս գալ է պետք: – Ինչպե՞ս եք պատկերացնում այդ վա խերի հաղթահարումը: – Երեկվա միջոցառումը ինձ համար

այդ սիմվոլիկան ուներ: Մեկ է, համաձայն չենք, բոլորիս սրտերում այդ ցա վը նստած է, բայց այդ ցավով հանդերձ գլուխդ պիտի կարողանաս բարձրացնել, դուրս գաս այդ վիճակից: Ու արվեստը, երաժշտությունը, կինոն, թատրոնը, պոեզիան կարող են մեզ օգնել այդ հարցում: Ոչ մի հռետոր, ոչ մի ցույց, ոչ մի բան այդ ազդեցությունը չի ունենում, ինչպես, ասենք՝ կինոն, թատրոնը ու

այլն: Սրանք պետք են և շատ կարևոր, չի կարելի մի ամբողջ ազգ ողջ-ողջ թա ղել, քսանչորս ժամ սգի մեջ լինելով բան դուրս չի գա, քանի որ կյանքը շարունակվում է, որովհետև այն զինվորը, որը զո հվել է իր անկախության ու հայրենիքի համար, զավակ է թողել, և այդ զավակի կյանքին մենք պետք է լույս տանք, կանաչ ճանապարհ, դա սևով չի արվում: Յուրաքանչյուր տարի մենք միավորվել ենք միայն Եղեռնի օրը, դա շատ վատ է, մենք չենք կարողանում միավորվել տոների օրը, սակայն

հակառակը պետք է լիներ, ա՛յ դա է թանկն ու կարևորը: Մեր մեջքը ուղղելու համար շատ բան ունենք անելու, շատ բաներից դեռ պիտի ազատվենք, իսկ արվեստը և մշակույթը կարող են լավագույն ձևով ազդել վերականգնվելու վրա: Երեկվա երաժշտական ծրագիրը և պատկերը մշակված էին և մատուցվեցին բավականին բարձր ձևով, որն ինձ համար ևս մեկ քար էր տունդ և հոգիդ վերականգնելու համար: Քրիստինե Աղաբեկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *