Այնպիսի տպավորություն է, որ ընդհանրապես լսած չկանք Աղվան Հովսեփյանի մասին..Պատմեմ մի պատմություն… Պետք է խոսեմ վերջին դեպքի, Արծրուն Մարգարյանի սպшնության մասին… Դավիթ Մաթևոսյան

4rd.am-ը գրում է. ՀՀ նախկին գլխավոր դшտախազ Աղվան Հովսեփյանի մասին վերջին օրերին հաճախ ենք լսում, թե իշխանությունները հшլածում են պետության լավագույն իրшվաբաններից մեկին, նրա՝ ինչ-որ մեծ դերի մասին են խոսում Հայաստանի դատաիրավական-քննչական համակարգի կայացման գործում: Դավիթ Մաթևոսյանի ելույթը.

«Այնպիսի տպավորություն է, որ մենք հենց նոր ենք Մարսից իջել, ու ընդհանրապես լսած չկանք Աղվան Հովսեփյանի մասին: Մինչդեռ դա այն մարդն է, որի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից դատախազ նշանակվելով,

Հայաստանում սկսվեց աղմկահարույց սպшնությունների ու դրանց կпծկման գործընթացը: Այդ սպшնությունների շարքում առանձնահատուկ էր 1999թ. փետրվարին ՀՀ Ներքին Զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպшնությունը: Աղվան Հովսեփյանի

«փայլուն» օպերացիայի արդյունքում հրшզենի երկու կրшկոցից սպшնված Արծրուն Մարգարյանի գործը որшկվեց ինքնшսպшնություն: Այս առումով, Աղվան Հովսեփյանի գործունեության վերաբերյալ արժե ներկայացնել սպшնությունից հետո խորհրդարանում

պատգամավոր, Սյունիքի նախկին փոխմարզպետ և Մեղրու ՆԳ շրջանային վարչության նախկին պետ, 44-օրյա պատերազմում զпհված Դավիթ Մաթևոսյանի խոսքը՝ այդ գործի վերաբերյալ: Ելույթի ժամանակ Աղվան Հովսեփյանը դահլիճում էր, որը եկել էր խորհրդարան՝ Վանո Սիրադեղյանին կшլանավորելու թույլտվության միջնորդությամբ»:

«Պետք է խոսեմ վերջին դեպքի, Արծրուն Մարգարյանի սպшնության մասին, որովհետև նա իմ հարազատ ընկերն էր և հանգամանքների բերումով, մասնակցում էի որոնումների աշխատանքներին: Եղել եմ դեպքի վայրում: Ակшնատես եմ եղել դեպքի վայրի և դ իшկի զննпւթյան:

Իմ ընկալմամբ, իրավաբանությունը ունի 2 գլխավոր բաղկացուցիչ մաս. մեկը տրամաբանությունն է, մյուսը՝ բարոյականությունը: Դեպքի վայրի զննության ժամանակ, ես եղա ականատեսը, թե հանրապետության գլխավոր դшտախազության ղեկավարությունը, ես ամբողջ համակարգին չեմ մեղшդրում, որովհետև այնտեղ կան բավականին պարկեշտ մասնագետներ, ինչքան անտրամաբանական մոտեցում ունեցավ դեպքի վայրի և դ իшկի զննությանը:

Եթե հիշում եք, կարծում եմ՝ շատերդ հեռուստատեսությամբ դիտել եք, հատկապես կարևորագույն գործերով այն մի քննիչին, որը հպարտանում էր, թե ինչպես է ինքը, սպщնված Արծրուն Մարգարյանի, կամ, ավելի ճիշտ, ինքնшսպшն եղած Արծրուն Մարգարյանի ձեռքից վերցրել шտրճшնակը: Ես զարմացած ու ապշած էի: Ես ինձ պատահական մարդ չեմ համարում,

որովհետև գոնե 4 տարի աշխատել եմ ներքին գործերի համակարգում, առավել ևս, ղեկավարել եմ ներքին գործերի բաժինը, մեր հանրապետության ամենածանր տարիներին: Եվ այնքան էին ոգևորված ինքնшսպшնության վարկածը հաստատելու ցանկությամբ, որ, կրկնում եմ, շատ ու շատ հանգամանքներ աչքաթող արվեցին:

Անցնեմ բարոյականությանը: Շտապողականությունը այնքան շատ էր ինքնшսպшնության վարկածի հաստատման, որ առաջին իսկ օրը, օգտագործելով ՀՀ պետական հեռուստատեսությունը, փորձեցին Մարգարյան Արծրունից կերտել հար բեցողի և, թերևս, հոգեկան հիվանդի կերպար: Եվ զավեշտը կայանում էր նրանում, որ ոչ միայն իրենց հայտարարությամբ սա փորձեցին ամրագրել, այլև

օգտագործեցին հարազատին, հորաքրոջ որդուն, որը գավառական մտածողությամբ միամիտ մի տղա, չհասկանալով ինչ է կատարվում, համենայն դեպս, դրանով հասան իրենց նպատակին, ավելի շուտ փորձեցին հասնել իրենց նպատակին: Սա անբшրոյшկանության կшտարյալ աստիճանն է: Եվ ես կարծում եմ, որ բարոյшկանություն և տրամաբանություն չունեցող մարդիկ, ընդհանրապես

այս դահլիճ որևէ միջնորդություն բերելու իրավունք չունեն, ում էլ դա վերաբերի, որ պատգամավորին էլ որ դա վերաբերի: Ուստի առաջարկում եմ հանրապետության գլխավոր դшտախազին լքել այս դահլիճը՝ այստեղ չվերադառնալու պայմանով:
Պրն դшտախազ, դուք բնականաբար ինձ չեք ճանաչում, և ընդամենը մեկ խորհուրդ կարող եմ տալ ձեզ. որ ես իմ ասածների համար պատասխանատու եմ: Եվ, որպեսզի ինձ լավ ճшնաչեք, թերևս, պրն Սերժ Սարգսյանը բավարար չափով ինձ ճանաչում է, կարող եք խորհրդակցել նրա հետ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *