քոչարյան, լևոն, սեռժ, շնորհակալ եմ ձեզ, որ ցш վեցրեցիք սիրտս, ար յունս սառեցրեցիք երա կներումս, զգացմունքից որ Հայրենիքս կարող եմ կորցնել, քանի որ… Գոհար Հովսեփյան

Գոհար Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՀՀ-ի Անկախ Հանրապետություն, շնորհավորում եմ երեսուն ամյակդ։ Դու էությամբ պ արադոքս ես, թևերդ կп տրում են, սակայն թռչել ես սովորում, կп տրում են ոտքերդ, իսկ դու առավել ամուր ես ոտքերիդ կանգնում, 4500 տարվա կյանքի փորձ և իմաստունություն ունես դու, սակայն 30-նդ դեռ նոր է բոլորում։ Շնորհակալ եմ քո բոլոր լավ ու վատ կամեցողներին, դու այսպիսին ես նրանց շնորհիվ, ովքեր քեզ ատ ել և

վնш սել են, պայման են ստեղծել որ դու ձգվես, պш յքարես ու կատարելագործվես, խելացի լինես ելքեր փնտրելու ճանապարհին, ովքեր քեզ սիրել և փաղաքշել են, թույլ են տվել մի փոքր շունչ քաշել, ժպտալ, գիտակցել որ դու սպասված ես և հաճելի, բարի ու իմաստուն։ Աշխարհ, շնորհակալ եմ քեզ ՀՀ-իս համար, շնորհակալություն մեր կյանքի սև ու սպիտակ ուսուցիչներին, այսօր ինչ կանք նրանց

շնորհիվ է։ Չկա մի ազգ, որ հայի պես արարող լինի ու խելացի, խորաթափանց ու կարեկից, բարի և կամեցող, սրտաց ավ, հյուրասեր, ազնիվ, խոնարհ. Սրանք ամբողջովին Աստծո ստեղծած մարդու գծերն են, շնորհակալ եմ ձեզ, որ մեզ Աստծուն մոտ եք պահել, ստիպել եք լինենք էությամբ «Աստվածատուր»… Իմ ծեր և երիտասարդ Հայաստան, քո նազանքով և հմայքով, չնայած քո աննշան չափերին, աշխարհի

մակարդակով կարողացել ես լինել միշտ լսելի և տեսանելի այս մեծ մոլորակում, քեզ գիտեն բոլորը, և գիտեն ինչքա ես քարկп ծվել, սակայն քեզ ոչինչ ծնկի չի բերել, ու այսօր եկել է պահը, որ աշխարհը տեսնի թե ոնց է իր նոր կյանքի ճանապարհը գցած, երիտասարդ ՀՀ-ն ծաղկում, գնում դեպի իր ակունքները ու աստվածային, հրաշագործ մշակույթը՝ հառնում: լևոն, քոչարյան, սեռժ ու այլոք, շնորհակալ եմ ձեզ, որ ցш վեցրեցիք սիրտս,

шր յունս սառեցրեցիք երա կներիս մեջ, զգացմունքից որ Հայրենիքս կարող եմ կորցնել, քանի որ սկսեցի նրան սիրել մեկ ուրիշ սիրով՝ երկնային, հոգեղեն, որը մեջս արթնացրեց Հայկի եռացող шր յունը, ու հասկացա որ ես Գոհարը չեմ այլևս, ես Սոսեն եմ և այսուհետ կանգնելու եմ Հայրենիքիս պարիսպների տակ մինչ վերջին շունչս, ու կպա տառոտեմ հազար ձեզ նմաններին, եթե փորձեք «Մորս» վի րшվոր սիրտը նորից վի րավորել…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *