Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը իրար հետ դպրոցում նոր դասարան էինք ձևավորում….հիշո՞ւմ ես, դու դուրս եկար աշխատասենյակիցս, որ բարձրանաս այդ
դասարան….. հանկարծ ինձ մի սար սափելի և տարօրինակ վա խ պատեց. կանչեցի՝ -Մեն, մի րոպե հետ կգա՞ս: Հետ եկար ու հարցրիր՝ հա, մայ: Ասացի՝ -Ինձ պինդ կգրկե՞ս…. Զարմացած հարցրիր՝ մա՞յր, քեզ ինչ եղավ և պինդ-պինդ
գրկեցիր. Մեն, հիշո՞ւմ ես: -Չգիտեմ, բալ, մի տեսակ վ ախ մտավ մեջս: -Ինչի՞ց, մայ, հարցրիր: -Չգիտեմ, բալ, հավանաբար վա խենում եմ չհասցնենք այդ դասարանը ավարտել……- Իիիի, մաա՞յ, այսօր դեռ շաբաթ է, դեռ կիրակի էլ կա, երկուշաբթի դու քո դասարանը կստանաս, եթե
նույնիսկ գիշերն էլ չքնեմ…. Եվ ամուր-ամուր գրկեցիր ինձ՝ քո եզակի զնգուն ծիծաղով… Գիշերը ժամը մեկին հոգնած տուն գնացինք: Առավոտյան սկսվեց անի ծյալ պատ երազմը……Դասարանը կիսատ մնաց, Մեն…. և մինչ օրս էլ կիսատ է, չեմ
թողնում ավարտեն……. Դու այլևս երբեք իմ աշխատասենյակից դուրս չեկար…. հավանաբար
դա զգացի և վա խեցա այն ժամանակ, Մեն….. Հիմա էլ եմ վա խենում, Մեն….. շաաատ եմ վա խենում…… և չկաս դու, չկա քո հանգստացնող գիրկը….չկա….. Մեն, չկա ոչ մի իմաստ էլ….Կա միայն ց ավ և վ րեժ….. կռ իվ կա մենակ, Մեն, անո ղոք կռ իվ: Եվ այդ կռ վում դու ես հաղթելու, Մեն, դո՛ւ, երդվում եմ: