Մտնում էի աշխատասենյակ, լսեցի ց ավ և ուրախություն արտահայտող. «Վա՛խ, իմ Ժիրայրի ընկեր Սառան»։ Կանանցից մեկն էր, հերոսի մայրը։ մի կերպ, կոկորդումս ցա վը պահած, հարցրեցի…Սառա Պետրոսյան

Սառա Պետրոսյանն իր էջում գրել է. Դուռը բացեցի, մտնում էի աշխատասենյակ, շրջվեցի աջ, բարևելով ձախ կողմում նստած երկու կանանց, իմ սեղանին չհասած լսեցի ց ավ ու ուրախություն արտահայտող. «Վա՛խ, իմ Ժիրայրի ընկեր Սառան», կարծես մի քիչ

կարոտը առած։ Կանանցից մեկն էր, հերոսի մայրը։ Փշաքաղվեցի, մա հ ապրեցի մինչ պտտվելս, հերոսի մայրը 44 օրյա պատ երազմում կյանքը տված Ժիրայրի, իմ ջոկատի Ժիրայրի, մշտապես ժպտացող աչքեր ունեցող Ժիրայրի, ընկեր Սառայի Ժիրայրի

մայրն էր։ Տխուր և թաց ժպտում էին նաև Ժիրայրի մոր աչքերը, ճիշտ Ժիրայրի աչքերի նման։ «Դուք Ժիրայրի մա՞յրն եք»-մի ձև, կոկորդումս ցավը պահած, հարցրեցի, մենակ գլխի շարժում հասկացրեց, որ հա։ Աչքերը դեռ թաց էին և ժպտում էին։ Չեմ կարող բացատրել ինչ զգացի, ինչ ապրեցի։

Երևի պատկերացնելն էլ անհնար կլինի։ Տաս ու մեկ տարի աչքիս առաջով անցավ։ Ժիրայրը երեխա էր, հետո՝ հերոս։ Մի վայրկյանի մեջ ապրեցի ամենը։ Հերոս են բոլորը, ովքեր տեսել են պատ երազմ։ Հերոսի մայրերը կրկնակի հերոս են, իրենց

հերոսների նման ուժեղ են, որ դիմանում են էդ տեսակ ցա վի, պատ երազմի տված ցա վին, իրենց հոգու և մար մնի ցավին։ Զավակ կորցրած մայրերը որդիների ուժը ունեն, երևի հենց իրենց ուժը և հերոսությունն էին ժառանգել տղաները։ Հերոս են… Հավերժ փառք #պատ երազմից ավը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *