Սեպտեմբերի 27֊ի առավոտ առաջին լուրը, որ տեսա՝ պատ երազմ է սկսվել։ Իսկ եղբայրս բանակում էր։ Ամբողջ օրը նեղ ված զանգի էինք սպասում։ Երեկոյան եղբայրս զանգեց՝ ասեց… Լիլիթ Զաքարյան

Սեպտեմբերի 27֊ի առավոտ առաջին լուրը, որ տեսա՝ պատ երազմ է սկսվել։ Իսկ եղբայրս բանակում էր։ Ամբողջ օրը նեղ ված զանգի էինք սպասում։ Երեկոյան եղբայրս զանգեց՝ ասեց… Լիլիթ Զաքարյան

Լիլիթ Զաքարյանը գրում է. Սեպտեմբերի քսանյոթի առավոտ աչքերս բացեցի և հեռախոսս վերցրեցի… Առաջին լուրը, որ տեսա` պատ երազմ է սկսվել։ Իսկ եղբայրս բանակում էր։ Արագ զանգեցի ամուսնուս, հայրիկիս հետ էր ինքը, ասեցի պապան

տեղյակ է՞, ասեց չէ չգիտենք։ Ողջ օրը անհանգիստ, նե ղված զանգի էինք սպասում։ Երեկոյան շատ ուշ եղբայրս զանգեց ասեց լավ եմ, ուրախացանք… աշխարհը մերն էր։ Եվ այդպես ամեն օրը մինչև հոկտեմբերի քաաներեքը, ինքը զանգում էր, ասում

էր լավ եմ,ամեն ինչ նորմալա։ Հոկտեմբերի քսաներեքին զանգեց հորեղբորս տղային ասեց , որ տեղափոխում են և չի կարողանա զանգել, ընկերուհուն էլ խնդրեց, որ գնա եկեղեցի մոմ վառի իր համար։ Ես պատ երազմի ողջ ընթացքում վստահ էի, որ իրան ոչ մի բան չի լինելու, և ոչ մի անգամ

մտքովս չի անցել, որ ինքը կզ ոհվի։ Հոկտեմբերի քսանհինգին Վարդանավանքի(իր անունն էլ էր Վարդան) ուխտն էր։ Բոլորովս գնացինք այնտեղ իր համար աղոթելու։ Մոմս ոչ մի ձև չէր վառվում, հանգում էր, ցանկանում էի աղոթեի չէր ստացվում, բայց մեկա վստահ էի, որ ինքը լավա։ Մտքովս էլ

չէր անցնում, որ ինքը էլ չկա… Նոյեմբերի մեկին իմացա լուրը և էլի չէի հավատում, ասում էի ինքը չի հաստատ, մինչ իրա սպին չտեսնենք չենք հավատա։ Սպին այդպես էլ չտեսանք, սակայն ԴՆԹ֊ն հաստատեց, ինքն էր… Մինչ օրս էլ չեմ հավատում, որ Վարդանը չկա, ինքը կա’,ինքը միշտ մեր հետա, յուրաքանչյուր տեղ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *