Ալիս Սողոմոնյանն իր էջուն գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. ԼՌՈՒԹՅԱՆ ՊԱՀԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ. Էսօր ինչ էլ գրես, ինչի մասին էլ խոսես, հայացքիդ առաջ էլի այն հրաշալի ջահել հայ զինվոր ՆԱ ՀԱՏԱԿՆԵՐՆ են: Այդ ի՞նչ պետք է
գրենք, որ մխիթարություն լինի նրանց հարազատներին և մեզ բոլորիս: Այդ ի՞նչ պետք է գրենք, որ ամոքի հարազատների և մեր բոլորի վշտ երը, ցա վը, կսկիծը: Նախորդ օրը, գիշերով, ջահերը առած դեպի այդ սուրբ տղաների շի րիմները գնացողներն ի՞նչ մտածում էլ ունենային, ի՞նչ էլ
վան կարկեին, իրենց ներքին ձայնը պետք է խլացներ արտաբերվող ամեն հնչյուն՝ ասելով, թե լռեք, խնդրում եմ, ձեր մեջ ման եկեք մեզ ռազ մի դաշտում մենակ թողնելու մե ղավորությունը, ձեր մեջ փնտրեք խաբկանքը… Այսօր, խնդրում եմ, մի՛ խոսեք ոչինչ, մի՛ բարձրաձայնեք թվացյալ տխրություն…
Այսօր լուռ մնացեք և ձեր ներսը քր քրեք, որ պատասխան գտնեք այն հարցին, թե ինչո՞ւ սա եղավ և էսպես վերջացավ: Պատասխան գտեք, որ նաև կյանքի շարունակության ասելիքը ունենաք:
Լռությունն այս պահին ամենաճիշտ խնկարկումը կլինի, խոնարհումն ու բոլոր նա հատակներին հիշելը անուն առ անուն: