Երևան-Բոստոն-Արցախ եռանկյունին կամ լեն աշխարհի Ալենը… «Իմ պարտքն է լինել հայրենիքիս կողքին։ Ներողություն եմ խնդրում, բայց…».- Անուշ Մնացականյանի հուզիչ գրառումը

Երևան-Բոստոն-Արցախ եռանկյունին կամ լեն աշխարհի Ալենը

…իմ պարտքն է լինել հայրենիքիս կողքին։ Ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող գալ։
այս բառերով Ալենն իր երազանքները դրեց մի կողմ ու չգնաց սովորելու Բոստոնի համալսարանում, որտեղ նրան պատրաստվում էին բաց գրկով

ընդունել։ Նորաթուխ ռեժիսորը որոշեց եղած ու չեղած, սիրած ու չսիրած բոլոր ֆիլմերը մոռանալ ու գնալ մի տեղ, որտեղ մարտաֆիլմերն այնքան իրական են թվում… Երևանում ծնված, բոստոնյան խոստումնալից ապագայից հրաժարված Ա~Լենը գնաց Արցախ… Երիտասարդն, ով աշխարհի 21

երկրներում էր հասցրել լինել, սիրահարվեց մի հողի, որը դարձավ իր երազների խտացումը, իր կյանքի թելը և լեն աշխարհն Ալենի… Սեփական լեզուն ու մորը պաշտող ՄԱՐԴԸ չէր կարող հայրենիք չսիրել։ Նա սկսեց փայփայել հողն իր, սիրել.. սիրել գործերով, ոչ՝ բառերով։ 4 լեզվով խոսող տղան, նոր

լեզու սովորեց.. հողի լեզուն, մեռնող ու հարող հայրենիքի լեզուն, իր գլխավերևի կապույտ երկնի լեզուն, օդում կախված սէրերի ու աղոթքների լեզուն։
Լեն աշխարհում Ալենն իր մի բուռ հայրենիքը գտավ… գտավ ու ձուլվեց։ Ճամփորդասէրը գնաց այն ճանապարհով, որը տնից հեռու է տանում ու մոտեցնում տանը։ Այս ճամփորդությունից Ալենը չի

վերադառնա, նրա սիրելի գրքաշխարհում գրքեր չկարդացված կմնան… բայց լեն աշխարհի մի անկյունում կապրի Ալենը… ու կապրի համեստ, առանց ավելորդ աղմուկի, ինչպես միշտ է ապրել… Երևան-Բոստոն-Արցախ եռանկյունին Ալեն տվեց և Ալեն վերցրեց… Լույս էր, դարձավ լույս։
Հայրենիք մեռшվ, հայրենիք հարեց, Ալենն ամուր կառչած մնաց հայրենիքից..

Հ.Գ / Ալենը համալսարանում մի անգամ կարդաց գրածներիցս մեկը ու դրանից հետո միշտ ինձ տեսնելիս ասում էր. “Հը՞ն, գտա՞ր քո ՆԱ֊ին”… Ալե՜ն, գտել եմ, գտե՜լ եմ Նրան։ Հապա վեր կա՛ց, տե՛ս..! Փա՛ռք քեզ հերոս Ալեն Մարգարյան, պատիվ ունեմ։ ##Հեղինակ՝ Անուշ Մնացականյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *