Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի վարչապետ, չեմ կարծում, թե քեզ չի հասնում մեզ խե ղդող այն գшրշահոտությունը, որ արձակել և ավելի մեծ ակտիվությամբ շարունակում են տարածել մեր հայ ազգի միահամուռ ջшնքերով պատմության աղբանոց նետ ված քաղաքական դ իшկները։ Դրանց հետ
վարվելու` քո նեյնիմ գործելաոճը անհասկանալի է ու, հիմա արդեն վստահ կարելի է ասել, բացարձակ չի ընդունվում քեզ հավատացողների, քեզ վստահողների ու քեզ մինչև վերջ թև և թիկունք լինելու պատրաստ համախոհներիդ կողմից։ Ինչքան գնում, այնքան ավելի է ամրապնդվում այն կասկածը, որ քեզ տիրել է անսխալականության զգացումն ու քեզ ամենևին չի հետաքրքրում ժողովրդի
գերակշիռ մեծամասնության կարծիքը, այն կարծիքը, որի համաձայն` գլուխ բարձրացրած, ռևանշի ձգտող տականքի դեմ պիտի գործել ավելի կпշտ և կտրուկ ձևերով։ Քեզ հատուկ ժողովրդավարական մեթոդներով և իրավունք ունես գործելու, եթե դրանից կшխված լինի միայն քո և քո ընտանիքի ճագատագիրը, բայց այդ իրավունքդ վերջանում է էնտեղ, որտեղ սկսվում է ժողովրդի իրավունքը եւ քո
պատասխանատվությունը այդ նույն ժողովրդի ճակատագրի համար։ Սխալներ ու բացթողումներ չի ունենում միայն ոչ մի բան չանողը, բայց այդ սխալներն ու բացթողումները ներվում են, երբ դրանք թույլ տվողը գիտակցում և ուղղելու եւ վերացնելու միջոցներ է ձեռք առնում։ Ժողովուրդը գիտակցում ու հասկանում է, որ դա մեկ օրվա եւ մեկ մարդու գործ չէ, բայց ժողովուրդը լավ գիտի, որ կա մի մարդ,
ում մի խոսքով է աշխատում պետական մեխանիզմն ու այդ մարդը դու ես։ Եվ ուստի` դանդաղողը դու ես ու մեր պահանջը քեզնից է։ Բարեփոխումների հասնելու այն ձևը, որը դու ես որդեգրել, ընդունելի է մենակ ժողովրդավարական ավանդույթներ և իսկական ժողովրդավարություն ունեցող պետությունում, իսկ դրան հասնելու համար մենք բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու։ Բայց չունենք մի շատ էական բան` ժամանակ։ Իսկ
այդ բացը հնարավոր է լրացնել միայն մեկ ճանապարհով` թեև ուշացած, բայց գործի դնելով հեղափոխության օրենքը` նախկինի ու նախկինների` հնարավորինս արագ չե զոքացում։ Հեղափոխությունը վերջապես պետք է ցույց տա իր բռունցքի ու ժը, հեղափոխությունը պետք ձ կարողանա պահպանել ու պшշտպանել իր ձեռքբերումը։ Հուսով եմ քեզ հայտնի է Սալվադոր Ալիենդեի ճակատագիրը, թեկուզ և դու ծնվել ես նրա զո հվելուց համարյա երկու տարի անց։ Նա էլ էր ցանկանում քո ճանապարհով իր երկիրը
վերափոխել եւ կառուցել։ Վստահ եմ, չես նեղվի քեզ եզակի թվով դիմելուցս։ Մի առիթով ասել եմ, որ դրանից ոչ իմ ուսերին են աստղեր ավելանալու, ոչ էլ քո ուսերից են պակասելու։ Ես էլ քեզ դիմում եմ բարեկամաբար, որպես ավագ ընկեր, որպես գործընկեր և որպես մարդ, որի զավակները քեզանից տարիքով են։ Եվ ի վերջո` որպես քաղաքացի, որ քեզ հետ գնալու է մինչև վերջ։ Աստված պահապան մեր երկրին ու մեր ժողովրդին»։