Ջրականում կապ են տալիս, թե վիրավոր կա… Արմանը նստում է վարորդի կողքին։ Գնում են ու պարզվում է՝ այդ վիրա վորները հայի համազգեստով թուրքերն են եղել ու այդ ժամանակ…

Արամ Գևորգյանը իր էջում գրում է. «Նորմալ ա սաղ, պետք չի վախենալ, ուղղակի իմացի՝ փաշինյանը ծախել ա էս հողերը ու իմ նման լիքը տղերքի կյանքերն էլ հետը»։ Այս նամակը Արմանը մորը գրել էր հոկտեմբերի 1-ին, Ջրականից։ 20 օր անց նա զ ոհվեց… Երեկ Մասիս քաղաքում

կամավորական Արման Օհանջանյանի հուշ-ցերեկույթն էր։ Կամավորական՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Պա տերազմի 1-ին օրերին Արմանը դիմում է զի նկոմիսարիատ, որպեսզի կամավորագրվի և մեկնի Արցախ, սակայն մերժում է ստանում։

Գազալցակայանում մեքենան լից քավորելիս լսում է Արցախի բարբառով տղամարդկանց խոսակցությունը։ Մոտենում ու հարցնում է, թե ուր են գնում։ Տղամարդիկ պատասխանում են, որ Ստեփանակերտ։ Մեքենան թողնելով գազալցակայանում, սեպտեմբերի 30-ին Արմանը արցախցի տղամարդկանց հետ մեկնում է առաջնագիծ։ Ինքն էլ արմատներով արցախցի էր, հողը կանչում էր…

Հոկտեմբերի 20-ին, Ջրականում (Ջեբրայիլ), կապ են տալիս և ասում, որ վիր ավոր կա, պետք է դուրս բերենք։ Վարորդն ասում է. «Ես կգնամ, բայց ինչ որ մեկն էլ թող գա հետս»։ Արմանի ընկերն է ցանկացել գնալ, բայց Արմանը չի թողնում, ինքն է նստում վարորդի կողքին։ Վաթսուն մետր գնում են ու

պարզվում է, որ այդ վիրա վորները հայի համազգեստով թուրքերն է եղել, վիր ավոր են ձևացել, որ հայերը մոտենան իրենց… մոտեցել են ու սկսել կր ակել։ Հենց այդտեղ էլ՝ անհավասար մա րտում, Արմանը մի քանի տեղից վիրավո րվում է։ Չեն կարողանում նրան օգնության հասնել…

Արմանի դ ին մար տի դաշտից դուրս են բերում միայն հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը։ Ստացած վիրավո րումներից նա արնաքամ էր եղել… Բայց մինչ մա հանալը հասցրել էր զանգել հորն ու ասել, որ վիր ավոր է ու կռ վի դաշտում՝ մենակ: Իրականում զանգել էր հրաժեշտ տալու… Զո հվելուց

հինգ օր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Արմանի մայրը՝ տիկին Elizaveta-ն, որդուն նամակ էր գրել.
-Մի բան եմ խնդրում, մաման էրեխուն տենց բան չի խնդրի, բայց ես խնդրում եմ՝ ամեն ինչ կանես, բայց գե րի չընկնես, խնդրում եմ։ Ինչին ի պատասխան Արմանը գրում է. -Հա, հենց հիմա ձեռքիս F1 գռ անատ ունեմ, որ տենց մոմենտ լինի

կալցոն քաշելու եմ, սաղ տրա քցնեմ։ Դա ես շուտվանից իմ մեջ ասել եմ։ -Հա, բալաս, ես դա քեզ լա ցելով եմ գրում, մեռ նելով, սակայն դա ավելի ճիշտ ա, մեռնեմ քեզ, բայց հույսդ չկտրես, էդ մենակ ամենավերջին պահին…. Օհանջանյան Արմանը 23 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի՝ 1,7 ամսական։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *