Չէի գրի այս թեմայով անկեղծ խոսք, եթե ամեն ինչի քաղաքական երանգ չհաղորդեն ու մարդկանց հույզերի հետ չխաղային… Սյուզան Մարգարյանին փոխանցեք, որ… Ռեգինա Պրազյան

“Հայկական ժամանակը” երկու օր առաջ գրում է, թե երգիչ Հայկոյի առողջական վիճակում դրական տեղաշարժ չկա ու երգիչը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Նույն օրը, բայց արդեն մի քանի ժամ անց տեսանյութ է հայտնվում

համացանցում “Հայտնիները Հայկոյի առողջական վիճակի մասին” վերնագրով։ Տեսանյութում գտնվող անձինք համառորեն պնդում են, որ համացանցում տարածվող լուրերը կեղծ են ու անծանոթ մեկը հայտնվում է կադրի մեջ շեշտելով, որ չի ուզում ասել, թե ովքեր են այդ լուրերը տարածողները։

Մեկնաբանություններում շեշտում են, որ հատուկ շրջանակներն են տարածում այդ լուրերը։ Այժմ, երբ դժբախտաբար Հայկոն վաղաժամ կյանքից հեռացավ, իսկ ձեր նմանները սխալ վայրում եւ սխալ ձևով էին պայքարում, ապա պահանջում եմ Սյուզան Մարգարյանից, Ալլա Լևոնյանից, Արսեն Գրիգորյանից, Կամո Սեյրանյանից(թաթալաբազ) և կողքի անծանոթից նշել, թե այդ ովքե՞ր էին կեղծիք

տարածողները։ Լրատվականները՞, թե՞ գունավոր ու հյութեղ մրգեղենի ու խմիչքեղենի շուրջ նստած ձեր նման պայքարիստները, որոնք պնդում են, որ այս պահին հիվանդանոցում են գտնվում։ Եկեղեցում աղոթելուց նկարեիք այդ տեսանյութը, որ Հավատայինք, թե մարդկություն կա մեջներդ և ամեն ինչին չէ, որ քաղաքական երանգ եք հաղորդում։

Սյուզան Մարգարյանին էլ կասեք համարձակություն ունենա և իրեն զանգահարող բժշկի անունը նշի և հայոց լեզվի իմացությունը փորձելով վերակենդանացնել, թող ևս մեկ անգամ ասի դրական տեղաշարժ կա՞ր։ Չէի գրի այս թեմայով անկեղծ խոսք, եթե ամեն ինչի քաղաքական երանգ չհաղորդեն ու մարդկանց հույզերի հետ չխաղային։ Կամ անգամ մա հվանից հետո չեն թողնում մարդիկ իրենց սու գը ս գան, թե բա պատվաստվել էր դրա

համար մա հացավ և դա այն պարագայում, երբ Հայկը այդ չարաբաստիկ վի րուսի դեմ երբեք պատվաստված չի եղել։ Այդ տարածվող կեղծ լուրերի պատճառով համացանցում իրարանցում է և խու ճապ։ Անգամ հերքումներից հետո մարդիկ հավատում են այն ամենին ինչը գրված էր առավոտյան։ Խորին ցավակցություններս Հայկ Բորիսի Հակոբյանի

հարազատներին և երկրպագուներին։ Թող Աստված ուժ պարգևի ընտանիքի անդամներին և խելք ու հասկացողություն մարդկանց հույզերի հետ խաղացող ու իր հորինած կեղծիքը առաջ բրթող ցանկացած Սյուզանի, Կամոյի, Ալլայի, Արսենի ու անծանոթների!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *