Տարիներ առաջ մի հանդիպման էի… Ներկա էր նաև Հայկոն… Խոսում էին բոլորը, բացի… Հայկոյից… այսօր, երբ նա չկա, կարծես զգում եմ, որ… Սենոր Հասրաթյանի ուշագրավ պատմությունը
Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. Մի քանի տարի առաջ՝ ընկերոջս հրավերով մի հանդիպման էի… Ներկա էին հիմնականում հանրածանոթ մարդիկ, այդ թվում նաև
Հայկոն… Երևանի <<Հրազդան>> հյուրանոցի բացօթյա սրճարանում նստած խոսում էինք… Խոսում էին բոլորը, բացի… Հայկոյից… Խոսում էին պետությունից, քաղաքականությունից, մեր շուրջը տեղի ունեցող ամենատարբեր զարգացումներից… Տակավին նա լուռ էր,
լսում էր… Անցել է մի քանի տարի, ու այսօր, երբ նա չկա, կարծես զգում եմ, որ նա ճիշտ էր… Նա չէր խոսում, Հայկոն անում էր այն, ինչ պետք էր մեզ բոլորիս… Հայկոն իր ճակատի զինվորն էր… Աստված հոգիդ լուսավորի, Հայկո ջան…