Բարև Ձեզ։ Araratnews.am-ում սկսում եմ նոր հաղորդաշար, և իմ առաջին հյուրն Արծրուն Հովհաննիսյանն է. Բարև Ձեզ, պարոն Հովհաննիսյան, Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։
Պարոն Հովհաննիսյան, հետաքրքիր է, անկեղծ մարդ Ձեզ համարում եք? —Այո, ինձ համարում եմ անկեղծ մարդ, բայց բնականաբար շատ քիչ մարդկանց միջավայրում։ -Որտեղի՞ց եք գալիս հիմա։ -Դասախոսությունից։ Վազգեն Սարգսյանի համալսարանում դասախոսության էի։
-Պարոն Հովհաննիսյան, ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելու տարիներին, երբ Ձեր ուսանողուհին էի, հիշում եմ երբ ռազ մական լրագրություն առարկայի ժամանակ ամենակարևոր կետերից մեկը, որ մեզ սովորեցնում էիք հետևյալն էր՝ պիտի չստենք, և ԶՈՒ-ն սիրում է փաստերի լեզուն։ Ստացվում է այնպես, որ հասարակությունը Ձեզ մեղադրում է 44 օր ստելու մեջ։
Հասարակությունը չի մե ղադրում, շատ փոքր զանգված է մե ղադրում: Ընդ որում նրանք այս հանրապետության քարոզչության հայրերն են: Եվ իրենք շատ լավ գիտեն՝ ինչ է քարոզչությունը, ինչ է սուտը և ինչով են իրարից տարբերվում:
Այնպես, որ այդ թեման ընդհանրապես արհեստական օրակարգ է: -Ամենասարսափելի կերպով նկարագրում են Ձեզ և ամենատարբեր որակավորումներն են տալիս: Ինչպե՞ս եք դիմանում:
-Երբ քեզ վատաբանում են, ուզում է տասնապատիկ անգամ շատ լավաբանողների բանակ ունենաս, դու սկզբից քեզ վատ ես զգում, մանավանդ երբ որ դու գիտես, որ այդ մարդը չես ու հասցեական չի: Չեմ ուզում այն մարդիկ ինձ սիրեն, որ կարող է պատահական ինձ տեսնեն, վի ճեն ու մե ղադրեն ինձ, բայց կես ժամ հետո ներողություն խնդրեն ու ասեն, որ ես միջամտեմ իրենք զե նք նվեր ստանան:
-Պատ երազմից առաջ իմ ընկալումը Ձեզ այլ էր: Ես Ձեզ համրում էի իմ սիրելի դասախոսներից. մի առիթով ասել եք, որ ռազ մական փորձագետի համար դժ վար է ապրել և աշխատել մի ժամանակաշրջանում, երբ կան իրադարձությունների կենդանի վկաներ և էմոցիոնալ ընկալում: Հիմա կարողանու՞մ եք աշխատել: Մանրամասները՝ տեսանյութում.