Գարեգին Միսկարյանը գրում է. Գիտեմ, որ երկրորդ անգամ նույն գետը հնարավոր չի մտնել, բայց անկեղծ եմ ասում, երազիս էլի Նիկոլին եմ տեսել։
Ահավոր ընկճված էր, ահավոր հուսալքված։ Ասում էր
-Ում վստահեցի` դшվաճանեցին վստահությունս։ Վանեցյանը մի կողմից, Տոնոյանը մյուս կողմից, Սանասարյան Դավիթը էնտեղ։ Խնդիրը միայն իմ մեջ չի, ախր։ Դատարանների վեթինգը վստահեցի` չարեցին, ոստիկանության բարեփոխումները` խայտшռակություն է, Սահմանադրական հանձնաժողով
ստեղծեցի` ցրվեց, հակակпռուպցիոն մարմին ստեղծեցի` ասում եք` Սասուն Խաչատրյանը ինչ Հակակпռուպցիոն կոմիտեի նախագահ… բա ով, Գարեգին ջան… Քանի անգամ եմ քեզ ու
Սուրենին առաջարկել գաք կանգնեք, միասին փոխենք` չեկաք, չէ՞։ Հիմա էլ չեք գա, վստահ եմ, բայց պահանջներ ներկայացնելուց լավ եք։ Դեռ պատերազմը մի կողմ եմ դնում։ Ամենամանր հարցերը ի վիճակի չի լուծել էս համակարգը, իսկ նույն մարդկանցով ուրիշ համակարգ հնարավոր չի
ստեղծել, հասկանո՞ւմ ես։ Նոր մարդ էլ որտեղից բերեմ։ Հեշտ է ասել` օգտագործիր սփյուռքի ներուժը։ Եղբայր, չեն «կպնում» սփյուռքի ժողովուրդը էս հողում, արմատ չեն տալիս, հարտակպես պետական համակարգում։ Էդ մարդիկ սովոր են կայացած ինստիտուտներում աշխատել, բայց , ախր, մեզ մոտ չկան էդ ինստիտուտները։ Գալիս են ու կանգնում պատի առաջ։
Ես էլ միայնակ հո չեմ կարող բոլոր խնդիրները լուծել։ Դա մի հոգու գործ չի։ Բայց ի՞նչ ու ո՞ւմ վստահես։ Կամ Ալենին ԱԺ նախագահ, ասում եք աբսուրդ է։ Բա, ո՞վ, Գարեգին ջան։ Կամ ասում եք Խաչատուր Սուքիասյանը օլիգարխ է։ Օլիգա՞րխ է, Խաչատուր Սուքիասյանը։
Շատ հետաքրքիր է, թե դու իմ փոխարեն ի՞նչ կաներ։ Միայն, չասես, թե հրաժարականով, կամ նոր ընտրություններով հնարավոր է հարց լուծել։ Դու էլ գիտես, որ դա էս փուլում ելք չի։ Ի՞նչ կանեիր, ասա, գուցե քո առաջարկը իրոք էս փակուղուց դուրս հանի։
Ու նայում է, սպասում է պատասխանին։ Երկար սպասեցնել չտվեցի. -Հասկանում եմ, էդ ամեն ինչը, բայց, հավատա, ճանապարհ կա։ Այն միշտ է եղել, բայց, ցավոք, ինչքան հանդիպել ենք, դրա մասին երբեք չենք խոսել։ Ու եթե սրճելու ժամանակ ունենաս, կարող ենք դրա մասին խոսել։ -Լավ,-ասաց ու գնաց, էլի ընկճված, էլի հուսալքված։