Նամակ քեզ, Հայկոս։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես։ Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես և ականջիս կհուշես… Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը

Հայկոյի կինը՝ Անահիտ Սիմոնյանը ինստագրամյան իր էջում գրառում է արել ամուսնու մասին, որում մասնավորապես ասվում է․

«Նամակ քեզ, Հայկոս։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես։ Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես և ականջիս կհուշես, թե ինչպես վարվել Արմանի հետ։ Որովհետև միայն դու էիր հասկանում նրա լեզուն։ Դու մինչև վերջին պահը հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, թե դու, կարծես, 2 երեխա ունես։ Երբ ես ու նա վի ճում

էինք, միայն դու կարող էիր մեզ հաշտեցնել: Զանգում էիր ինձ, ասում․ – Ան, սիրալիր եղիր, գնա, գրկիր, համբուրիր նրան, հետո զանգում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա, գիրկիր, համբուրիր, դու փոքր ես, դու՝ որպես տղամարդ, պետք է անես առաջին քայլը։

Անկախ իմ ու քո՝ երբեմն իրար չհասկանալուց, մենք միշտ միասին ենք եղել, և դա երբեք չի բաժանել մեր հոգիները, դու արթնանում էիր, զանգում ինձ, ես արթնանում էի, զանգահարում քեզ, և մինչև քո վերջին օրերը մենք զգում էինք, որ աշխարհում

ավելի հարազատը չկա և չի կարող լինել ոչ ոք, ով կկիսեր մեր ուրախությունն ու ցավը։ Այդպես էլ ոչ ոք չի կարող հասկանալ ու զգալ այն ցավը, որ իմ սրտում մշտական սպի կդառնա։ Ես չեմ կարող մեր երեխային տալ այն հույզերը, որոնք դու էիր նրան

պարգևում, որովհետև ձեր կապն ուրիշ էր։ Դուք մեկ ամբողջության նման սիրում էիք իրար ու կատակում իմ մասին, որ ես կրկին կսկսեմ խանդել։ Թող գոնե ես ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով ամբողջ կյանքում, բայց քո

ներկայութամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ․․․, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ»,- գրել է Անահիտ Սիմոնյանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *