Դուդուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ կովկասյան ազգերի կենցաղում: Օգտագործվում է թե՛ մենակատարային ու թե՛ անսամբլային ձևերով
(մենակատար ու դամ պահող դուդուկներ և դհոլ): Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գրել է. «Դուդուկը միակ գործիքն է, որի նվագն ինձ ստիպում է լաց լինել»: Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա
Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ. : Ըստ էթնոերաժշտագետ Ջոնաթան ՄաքՔոլլումի՝ Այն [դուդուկը] միակ հայկական երաժշտական գործիքն է, որ հասել է մինչև մեր օրերը, ու հայկականության խորհրդանիշն է։
Դուդուկի գլխավոր առանձնահատկությունը լսողին հայերենի յուրահատկությունների փոխանցումն է։ 2005 թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության
գլուխգործոց։ Այսօր Ձեզ ենք ցանկանում ներկայացնել մեր տաղանդավոր հայրենակցի փայլուն կատարումը ռուսաստանյան մրցույթում, ներկաները հուզվել էին նրա նուրբ ու շշմեցնող կատարումից։