Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Միջանցիկ Էրդողանը 1) Միջանցք նոյեմբերի 9ի փաստաթղթի մեջ գրված չէ։ 2) Հայաստանի Հանրապերության վարչապետը ասել է, որ միջանցքի քն նարկում չի եղել ու չի կարող լինել։ 3) Ռուսական վերահսկողությամբ միջանցքին դեմ են թե
Արևմուտքը, թե Իրանը։ Արևմտյան վերահսկողությամբ միջանցքին միանշանակ դեմ են ՌԴ-ն, Իրանը, Չինաստանը։ Հետևություն՝ միջանցքի հնարավորություն հիմա չկա, քանի որ աշխարհաքաղաքական խաղացողները լրիվ հակադիր մոտեցում ունեն։ Թուրքիան վեցնյակ էր ցանկանում
ձևավորել, որ փակ շրջանակում լուծեր խնդիրը։ Չստացվեց, Վրաստանը Արևմուտքի պասով հրաժարվեց։ Այժմ Անկարան խոսում է հնգյակից։ Չի ստացվելու՝ Իրանը չի համաձայնի, քանի որ ցանկացած իրավիճակում Թուրքիան 2 ձայն ունի Ադրբեջանի հետ, ՌԴ-ն երկու ձայն ունի Հայաստանի հետ, ինքը մենակ է։ Հնգյակին կողմ, կամ դեմ չի
արտահայտվել նաև ՌԴ-ն, քանի որ դա լուրջ առևտրի թեմա է իր համար, իսկ Հայաստանը, առանց Վրաստանի ու առանց Արցախի կարգավիճակի, որևէ պարագայում չի համաձայնի միջանցքի գաղափարին։ Մնում է Թուրքիան փորձի զեն քով գրավել, ինչը քիչ հավանական է՝ Մոսկվայի
ու Թեհրանի հեղինակությունը կզրոյանա, հետևաբար կարող է վերածվել շատ լուրջ պատերազմի, որին ՆԱՏՕ-ն, Իսրայելը ու ԱՄՆ-ը չեն գնա, իսկ Թուրքիան միայնակ նման քայլ անողը չէ… Միջանցքի խոսակցությունները պարզ հիբ րիդային պատ երազմի
դրսևորում են, և՝ ոչ ավելին։ Թուրքիան պիտի միջանցք ուզի, մենք էլ պիտի ուղարկենք նրան էնտեղ, որտեղ մեր ռազ մավարական ընկերն է սիրում ուղարկել Բելառուսին, երբ ներռուսաստանյան գնի գազ է ուզում։ Հ.Գ.Մենք իսկական ինքնիշխան պետություն կդառնանք, երբ սկսենք հավատալ, հասկանալ և քն նարկել
նախ մեր՝ հայկական շահը և դիրքորոշումը, հետո մյուսների: Մենք իսկական ինքնիշխան պետություն կդառնանք, երբ հավատանք ոչ թե մեր վախերին, այլ՝ մեր խելքին և մեր ուժին: Հիբ րիդային պատ երազմի ամենալուրջ զեն քերից մեկը հենց հասարակության վա խերի հիման վրա անկայունություն ստեղծելն է: