Նոր տուն էր կառուցում, չհասցրեց… 25 տարի առաջ Հայկոն դեռ հայտնի երգիչ չէր, այլ տաղանդավոր դաշնակահար… Հենց էդ տարիներին հասկացա, որ… Կամո Սեյրանյան

Կամո Սեյրանյանը շատ լավ է հիշում սիրված երգիչ Հայկոյի հետ վերջին հանդիպումը, երբ երգիչը խոսել էր կորոնավիրուսյան հիվանդությամբ վարակվելու մասին։ Սիրո երգիչ, դու միշտ կապրես քո երգերում․․․ Ահա այսպես է այսօր հանրությունը

հրաժեշտ տալիս ճանաչված և սիրված երգիչ, երգահան Հայկոյին: Երգչի ամենամոտ ընկերներից մեկը՝ դուդուկահար Կամո Սեյրանյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում պատմեց երգչի հետ վերջին հանդիպման, նրա երազանքների,

կիսատ մնացած նպատակների և ստեղծագործությունների մասին։ «Քսանհինգ տարի առաջ Հայկոն դեռ հայտնի երգիչ չէր, այլ տաղանդավոր դաշնակահար։ Մենք Միասին նվագում էինք ռեստորաններում,

հարսանիքներին, տարբեր միջոցառումներին։ Հենց այդ տարիներին հասկացա, որ կյանքը ինձ հիանալի ընկեր է տվել։ Որպես մարդ, որպես ընկեր Հայկոյի նմանը չկա, ամենաբարի, ամենալուսավոր տղեն էր։ Չեմ հիշում,

որ մեկին թթու խոսք ասած լիներ, բոլորի խաթրով էր գնում, էլ չեմ ասում նրա տաղանդի մասին»,- ասաց Կամո Սեյրանյանը։ Նա ոչ մենակ Հայկոյի ամենամտերիմ ընկերներից է, այլ նաև գործընկերը. նրանք շատ լավ համա գործակցել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *